Պաբլո Պիկասոյի թոռնիկը վաճառում է լեգենդար նկարչի 2 կտավները
Գիտություն և Մշակույթ
Իսպանացի լեգենդար գեղանկարիչ և քանդակագործ Պաբլո Պիկասոյի թոռնուհին` Մարինա Պիկասոն, Փարիզում աճուրդի է հանելու իր անհատական հավաքածուից պապիկի 2 կտավները: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով Sotheby's աճուրդի տանը:
Մարինա Պիկասոն պատրաստվում է վաճառքի հանել «Նստած կինը` մոխրագույն զգեստով» («Femme assise en robe grise») կտավը, որը հեղինակը ավարտել է 1943թ. օգոստոսի 31-ին, և 1938-ին ավարտած «Ներկապնակն ու ցլի գլուխը» («Palette et Tte de Taureau») նատյուրմորտը:
Առաջին կտավի նախնական արժեքն է 2.5 մլն եվրո, իսկ նատյուրմորտը գնահատվել է ավելի քան 1 մլն եվրո: Աճուրդից ստացված եկամուտները օգտագործվելու են բարեգործական նպատակներով:
Երկու կտավներն էլ հունիսի 6-ին նշանակված աճուրդից առաջ կցուցադրվեն Նյու Յորքում, Մոսկվայում և Փարիզում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)