Ըստ Մոուրինյուի` «Ռեալն» ուշացել է Լոպեսի ձեռքբերման հարցում
Սպորտ
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ում հարաբերություններն Իկեր Կասիլյասի հետ այնքան էլ լավ վիճակում չեն, հայտարարել է, որ ինքը պետք է ավելի վճռական լիներ: Մարզչի խոսքերով՝ դեռ պետք է անցյալ ամռանը պնդել Լոպեսի ձեռքբերման հարցում:
«Կարծում եմ՝ «Ռեալում» իմ առաջին մրցաշրջանի ավարտին պետք էր լինել ավելի վճռական: Օրինակ՝ Դիեգո Լոպեսին պետք է ձեռքբերեինք անցյալ ամռանը: Ես նման մտքեր ունեի, սակայն չպնդեցի»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է As-ը:
Նշենք, որ մամուլի տեղեկությունների համաձայն՝ պորտուգալացի մասնագետն ամռանը պատրաստվում է լքել «Ռեալը»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը