Ադրբեջանցի կոնֆլիկտաբանն առաջարկում է սպանել ՀՀ արտգործնախարարին
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանցի կոնֆլիկտաբան Էլհան Մեհդիևը Moderator.az-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ դեպի Լեռնային Ղարաբաղ կատարած պաշտոնական այցին, հայտարարելով, թե պաշտոնական Բաքուն պետք է ինչ-որ կերպ արձագանքի այդ այցելությանը: «Մենք շատ անհանգստացած ենք այդ հարցով, այնքան, որ նույնիսկ պատրաստ ենք սպանել հայ արտգործնախարարին: Կառավարությունը պետք է անպայման իր բողոքն արտահայտի: Իսկ մեր իշխանությունները նույնիսկ ոչ մի կերպ չեն արձագանքում Ղարաբաղում ռազմական շքերթին Սերժ Սարգսյանի ունեցած մասնակցությանը»,-կոնֆլիկտաբանի խոսքերը մեջբերում է ИА REGNUM-ը:
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 2-ին այցելել էր Լեռնային Ղարաբաղ, ուր հանդիումներ էր ունեցել ԼՂՀ նախագահի, արտգործնախարարի և խորհրդարանի նախագահի հետ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում