«Բարսելոնան» շտապեց՝ գլխավոր մարզիչ նշանակելով Վիլանովային. Լապորտա
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ կատալոնյան ակումբի ղեկավարությունը սխալ որոշում է կայացրել Տիտո Վիլանովային ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու հարցում:
«Ակումբում բոլորը լարված էին Պեպ Գվարդիոլային փոխարինող փնտրելու հարցում, այդ պատճառտով էլ կանգ առան Վիլանովայի վրա այն դեպքում, երբ նրա համար դեռ շատ վաղ է: Տիտոն լավ մարզիչ է՝ հիանալի գիտելիքներով։ Նա Պեպի հիանալի աշակերտն է, սակայն նրան դեռ շատ ժամանակ է անհրաժեշտ մինչ այն գործով զբաղվելը, ինչ նա հիմա անում է»,-Լապորտայի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:
Նշենք, որ Վիլանովայի գլխավորությամբ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ընդհանուր 7:0 հաշվով զիջեց։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը