«Ալաշկերտ-2»-ը ստուգողական խաղում հաղթեց «Ուրարտուին»
Սպորտ
Այսօր Հայաստանի 1–ին խմբի առաջնության 35–րդ տուրի օրն է, սակայն «Ալաշկերտն» ազատ է խաղից, քանի որ, համաձայն խաղացանկի, պետք է մրցակցեր առաջնությունից դուրս մնացած «Կինգ դելյուքսի» հետ: Ալաշկերտցիների գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանն այսօր ստուգողական խաղ կազմակերպեց` ծանոթանալու համար թիմի պատանի ֆուտբոլիստների հնարավորություններին, ովքեր պետք է համալրեն նոր ձևավորվող դուստր թիմը: «Նաիրի» մարզադաշտում ալաշկերտցիները հյուրընկալեցին «Ուրարտուին»: Գոլառատ հանդիպումը 4:2 հաշվով շահեց «Ալաշկերտ-2»-ը:
Տեղեկացնենք, որ «Ալաշկերտ-2»-ը ևս մեկ հանդիպում կանցկացնի մայիսի 8–ին' Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ժամը 11:00-ին մրցելով ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի հետ:
Իսկ վաղը «Ալաշկերտ» ակումբի մինչև 15 տարեկանների պատանեկան թիմը կմեկնի Վարդենիս, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի այդ քաղաքի թիվ 1 մարզադպրոցի իր հասակակիցների հետ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը