Զոհրաբ Զոհրաբյանին կրկին տեղափոխել են հիվանդանոց
Հայաստան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանին կրկին տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Զոհրաբյանի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:
«Զոհրաբ Զոհրաբյանը տուն տեղափոխվելուց հետո գտնվում էր բժիշկների հսկողության տակ, որոնց հորդորով էլ Զոհրաբյանին կրկին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, ըստ բժիշկների, ավելի ապահով կլինի: Նրա առողջության հետ կապված ոչ մի լուրջ խնդիր չկա»,- ասաց խոսնակը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) անհայտ մեքենան հարվածել էր ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենային։ Զոհրաբ Զոհրաբյանը եղել էր իր վարորդի հետ. նրանց անգիտակից վիճակում տեղափոխել էին Արմենիա բ/կ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից