«Դորիանս»–ի եվրատեսիլյան ելույթի ժամանակ շոու չի լինելու
Հասարակություն
Հայաստանն առաջին անգամ է «Եվրատեսիլ»-ին ռոք խմբով ներկայանում, ինչն արդեն առավելություն է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Դորիանս» ռոք-խմբի մենեջեր Արա Թադևոսյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը շոու չի ներկայացնելու, քանի որ ռոքն իր կանոններն է թելադրում: «Հատուկ մինիմալիզմով ենք շոու ներկայացնելու, այսինքն՝ հատուկ դեկորացիաներ, պարային համարներ չեն լինելու Գոռ Սուջյանի ելույթի ժամանակ»,- ասաց Թադեւոսյանը:
Նա նշեց նաեւ, որ, ինչպես արդեն հայտնի է, «Եվրատեսիլից» առաջ «Դորիանսը» Կոպենհագենում համերգ է ունենալու, ինչը, ըստ Թադեւոսյանի, լավ առիթ է՝ մրցույթից առաջ մեծ բեմում հանդես գալու: Համերգին հատուկ հյուրի կարգավիճակով ներկա կլինի ՌԴ-ից «Եվրատեսիլ 2013»-ի մասնակիցը:
Հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ նշեց, որ հիմա կարեւորագույն խնդիրը «Դորիանսի»՝ կիսաեզրափակիչ փուլ անցնելն է: Ըստ նրա՝ ներկայումս այն համերգասրահում, որտեղ պետք է տեղի ունենա «Եվրատեսիլը», կրկնօրինակող դերասաններով փորձեր են ընթանում:
Աղբյուր՝ zham.am


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան