Նոր մանրամասներ Երևանի Գարեգին Նժդեհի մետրոպոլիտենի վթարից
Արտակարգ Պատահար
Ինչպես հայտնում են Լուրեր.com-ի աղբյուրները, մայիսի 1-ի կեսգիշերին Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում թռիչք կատարած և մետրոպոլիտենի կայարանի մուտքի մոտ ընկած «ԲՄՎ X–5» մեքենայի վարորդի՝ 27-ամյա Դավիթ Հայրապետյանի՝ մեքենան արագ վարելու պատճառը եղել է այն, որ նա այդ օրը հայր է դարձել:
Նույն օրը ծննդատներից մեկում ծնվել է Դավիթ Հայրապետյանի երեխան:
Շրջանառվող վարկածներից մեկն էլ այն է, որ վարելու պահին չեն աշխատել մեքենայի արգելակներ, որն էլ հանգեցրել է ողբերգական ավտովթարին։
Նշենք, որ «ՉԻ»-ի տեղեկություններով` Դավիթ Հայրապետյանը Սերժ Սարգսյանի օդաչուի որդին էր։ Թերթի տեղեկություններով՝ երիտասարդը հոր հետ աշխատում էր «Արմավիա» ընկերությունում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի 32 շենքի բնակիչ, 27-ամյա Դավիթ Հայրապետյանը, վարելով BMW մակնիշի 03 QQ 330 համարանիշի ավտոմեքենան, Գարեգին Նժդեհ հրապարակում դուրս է եկել ճանապարհային երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր հարվածի սկզբնամասից թռել է մեքենայով, բախվել Գարեգին Նժդեհի հրապարակի մեկ այլ քարե պատնեշին և մոտ 6 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել մետրոյի գետնանցումում:
Վթարի հետևանքով Դ. Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ րոպեներ անց մահացել է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան