«Դատախազության աշխատակիցները» փորձում էին կին վարորդի մեղքը բարդել տաքսու վարորդի վրա
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Իսահակյան-Տերյան փողոցների խաչմերուկում, բախվել են, Երևան քաղաքի բնակիչներ 31 ամյա Դիաննա Բաջիյանի վարած Nissan Infiniti մակնիշի 44 LՍ 888 համարանիշի և 22 ամյա Հրանտ Սարգսյանի վարած BYD մակնիշի Լ 3893 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն մինչ Երևանի Ճանապարհային ոստիկանության ժամանումը, Nissan Infiniti համար վթարի վայր ժամանած ինչ-որ անձինք ներկայանում էին դատախազության համակարգի աշխատակիցներ, ու փորձում էին վթարի մեղավոր կողմ ճանաչեին BYD տաքսու վարորդին:
Սակայն դա նրանց չհաջողվեց, որից հետո արդեն ժամանած ՃՈ աշխատակիցներին հայտնեցին, որ վթարի մեղավորը Nissan Infiniti-ի վարորդն է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան