7 գնդակ՝ «Ռեալ»-«Վալյադոլիդ» խաղում (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Արքայական ակումբը» սեփական հարկի տակ 4:3 հաշվով պարտության մատնեց «Վալյադոլիդին»:
Հյուրերը հաշիվը բացեցին մեկնարկից 8 րոպե անց. գոլի հեղինակ դարձավ Օսկարը։ 26-րդ րոպեին Մարկ Վալեյնտեն ինքնագոլի հեղինակ դարձավ՝ 1:1:
Այնուհետև Կրիշտիանու Ռոնալդուն իր թիմին հաշվի մեջ առաջ մղեց։ Սակայն երեք րոպե անց հյուրերը հավասարեցրին հաշիվը՝ գոլի հեղինակ դարձավ Խավի Գերան:
Մոուրինյուի թիմի 3-րդ գոլը հեղինակեց Կական, իսկ 70-րդ րոպեին Ռոնալդուն նաև դուբլ ձևակերպեց: Հանդիպման վերջնամասում հյուրերին հաջողվեց երրորդ գնդակն ուղարկել Դիեգո Լոպեսի պաշտպանած դարպասը։ Գեղեցիկ գոլ հեղինակեց Սաստրեն:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը