Երևանում ընտրություններ են. բացվել են բոլոր ընտրատեղամասերը
Քաղաքական
Այսօր՝ մայիսի 5-ին, Երևանում անցկացվում են Երևանի ավագանու ընտրություններ: Ընտրությունների մեկնարկն արդեն իսկ տրված է: Առավոտյան ժամը 8:00-ից բացվել են գործող բոլոր ընտրատեղամասերը. ընտրողները քվեարկել կարող են մինչև ժամը 20:00-ն:
Առաջադրված են 7 քաղաքական ուժեր՝ «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Օրինաց երկիր» կուսակցություններ և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը։
Այսօր Երևանի բնակիչներն ընտրելու են համամասնական սկզբունքով՝ ըստ քաղաքական ուժերի ներկայացրած ցուցակների: Կուսակցության դեպքում՝ 6 տոկոսի, իսկ դաշինքի դեպքում՝ 8 տոկոսի անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի ներկայացուցիչների թվից ընտրվելու է Երեւանի քաղաքապետ:
Նշենք նաև, որ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն տեղական հասարակական 26 կազմակերպություններ և ընդամենը մեկ միջազգային կազմակերպություն՝ Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ ՏՏԻԿ)։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան