Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am Հայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար Արթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համար Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ 

10 խորհուրդ ապագա Դոն Ժուաններին. ինչպե՞ս «աղջիկ կպցնել»

Հասարակություն

«Ես վերջն եմ ու առնվազն ապուշ պետք է լինել, որպեսզի դա չնկատել». հիմարություն է նման ինքնագնահատական ունենալը, սակայն յուրաքանչյուրիս մեջ նստած ինքնահավան էգոիստը երբեմն ստիպում է հավատալ, որ սա բացարձակ ճշմարտություն է:

Հաջողության հասնելու համար, նախ և առաջ պետք է ինքնավստահ լինել, իսկ դա ենթադրում է ոչ թե ուռճացված ինքնահավանություն, այլ ընդհակառակը՝ քո իրական պոտենցիալի հստակ և օբյեկտիվ գիտակցում:

Որպեսզի ավելի պարզ լինի մեսիջս, քննարկենք ձեր խոնարհ ծառայի օրինակը. բնավ դժվար է ինձ տղամարդկային գրավչության չափանիշ համարել, չինար բոյ չունեմ, ավելի շուտ նիհար եմ, ծխում եմ, խմում եմ, մեկ-մեկ էլ չսափրված եմ լինում: Մյուս կողմից, ունեմ նաև առավելություններ' հումորի զգացում, էրուդիցիա, գեղեցիկ աչքեր և երկար թարթիչներ: Հետևաբար, ինձ պետք է հնարավորինս խուսափել թույլ կողմերս ի ցույց դնելուց, կամ դա անել, որպեսզի կոնտրաստ ստեղծել առավելություններս էլ ավելի ընդգծելու համար:

«Աղջկեքը սիրում են անթրաշ տղեքին». հերթական հիմար պնդումն է: Իհարկե կան հանգամանքներ, երբ դա կարելի է տեղին համարել, սակայն տղայի չսափրվելու փաստը ավելի շուտ վկայում է նրա փնթիության մասին, քան առնականության, այնպես որ վերաբերվեք սափրվելուն առաջին հերթին որպես անձնական հիգիենայի մաս: Կա ևս մի անհարմարություն, որը առաջացնում է չսափրվածությունը՝ ծակծկոց, երբ համբուվում ես, իսկ դա հավատացեք, այդքան էլ հաճելի չէ հակառակ սեռի համար:

«Ի՞նչ ծաղիկ, ի՞նչ բան, էս ո՞ր դարնա». Մեկընդմիշտ հիշեք, ծաղիկները միշտ եղել են ակտուալ և միշտ էլ կմնան այդպիսին: Ասեմ ավելին, եթե նունիսկ արդեն վաղուց ունեք ընկերուհի, ավելի լավ է ամեն հանդիպման ժամանակ տալ գոնե մեկ համեստ ծաղիկ, քան տարին չորս անգամ (փետրվարի 14, մարտի 8, ապրիլի 7 և ծննդյան օրը) նվիրել թանկանոց ծաղկեփնջեր: Թվում է, թե մանրունք է, բայց ծաղիկները առանցքային դեր են խաղում աղջկա սիրտը գրավելու գործում:

«Հա դե մի քիչ էլ կուշանամ, ի՞նչա եղել որ». Սխալ մոտեցում: Ժամադրություններից ուշանալու իրավունքը պատկանում է գեղեցիկ սեռին, իսկ կանայք տղամարդկանց մեջ գնահատում են նաև ճշտապահությունը: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս միշտ ժամադրությանը ներկայանալ ճիշտ ժամանակին, իսկ երբեմն նաև մի քիչ ավելի վաղ: Ամեն դեպքում դա օգտակար է ձեր զգացմունքների համար, որովհետև սպասումները ավելի են գրգռում ձեր հետաքրքրությունը և ամբիցիաները: Մյուս կողմից, սպասելիս դուք ժամանակ ունեք մտածելու և հետագա քայլերը պլանավորելու համար:

«Աղջկեքը սիրում են քյարթու տղեքին». Եվս մի ոչնչով չհիմնավորված պնդում: Որպես կանոն, հայ աղջիկները զզվում են քյարթուական ցանկացած դրսևորումից: Սա ամենևին չի նշանակում, որ պետք է վարդագույն տաբատներ հագնել, կամ արմատապես փոխել ձեր իմիջը: Ուղակի եղեք կիրթ, խուսափեք ժարգոնային բառեր օգտագործելուց, աղջկան մի պատմեք ձեր «ախպերության», «կիլդիմների», «բազառների» ու «տասովկաների» մասին: Իհարկե աղջիկները տղայի մեջ գնահատում են տղամարդկությունը, բայց տղամարդկությունը պետք է ի ցույց դնել ոչ թե պատմություններով, որոնք շատ հաճախ մտացածին են, այլ կոնկրետ գործողություններով: Կարևոր է նաև իմանալ, որ ցանկացած աղջիկ օժտված է մայրական բնազդով, ինչը կարելի է շատ էֆֆեկտիվ օգտագործել: Պետք չի լրիվ ղզիկանալ, բայց որոշակի պարբերականությամբ պատմեք ձեր ապրած դժվար պահերի մասին, փորձեք ստեղծել այնպիսի իրավիճակ, որ աղջիկը ձեզ օգնելու, պաշտպանելու ցանություն ունենա:

«Անպայման պետք ա ցնցել աղջկան ֆռանցուզսկի պացելույով». Հարգելիներս, եթե դուք գոնե տեսականորեն չեք տիրապետում ֆրանսիական համբույրի տեխնիկային, խորհուրդ չեմ տա անգամ փորձել, քանզի ձեր այդ ռոմանտիկ պոռթկումը աղջկա համար կարող է վերավծվել մղձավանջի: Ի վերջո, հաշվի առեք, որ այդքան էլ հաճելի չէ խեխդվելու կամ գլանդների վնասվածք ստանալու հեռանկարը:

«Աղջկեքը սիրում են, երբ իրանց ուրիշ աղջկեքի մասին են պատմում». Նման փայլուն գաղափարներով առաջնորդվելուց առաջ, մի պահ ձեզ դրեք աղջկա տեղը: Ձեզ դուր կգա՞ր եթե, ձեր համակրած աղջիկը սկսեր ձեզ պատմել իր նախկին ընկերների, կամ սիրած էակների մասին: Չեմ կարծում, որ դա այդքան էլ հաճելի է, սակայն ինչ խոսք, հետագայում դա ձեզ պետք է, որովհետև լսելով նման պատմություններ դուք հնարավորություն եք ստանում ավելի լավ ճանաչել աղջկա թույլ կողմերը, միաժամանակ պատկերացում կազմելով այն բաների մասին, ինչը տվյալ աղջկա համար անընդունելի կամ տհաճ են: Ձեր կենսագրությունը պատմեք միայն երբ հարցնում են:

«Տղեն պետք ա միանգամից մի քանի աղջկա հետ ման գա». Ժողովուրդ, պոլիգամիան դա կենդանական բնազդ է: Իհարկե կան բազմաթիվ հասուն տարիքի կանայք, որոնք կարող են հանդուրժել նման վարք իրենց ամուսինների կողմից, բայց ես չեմ պատկերացնում, որ մեր երկրում գտնվեն երիտասարդ աղջիկներ, որոնք ընդունելի կհամարեն նման վարքը: Հաշվի առեք, որ երիտասարդ տարիքում թե՛ տղաները, և թե՛ աղջիկները այս առումով հակված են մաքսիմալիզմի ու նրանց համար բացարձակապես անընդունելի է սիրած էակին ուրիշի հետ կիսելու միտքն անգամ: Իմ կողմից խորհուրդ կտայի խուսափել նման կապերից, սակայն եթե դա ձեր համար բացարձակ անհրաժեշտություն է, գոնե այնպես արեք, որ նման կապերը չբացահայտվեն:

«Աղջիկը իրա տեղը պտի իմանա». Հարգելի սեռակիցներ, պետք է ևս մեկ անգամ ակնարկեմ այն փաստը, որ տղամարդ դառնում են ոչ թե բառերով, այլ գործերով: Հիշեք՝ որքան ատելի է մեզ համար ֆեմինիզմը, կրկնակի ատելի է աղջիկների համար մասկյուլիզմը և դրա՝ նման բռի դրսևորումները: Եթե այնուամենայնիվ մնում եք այն տեսակետին, որ տղան պետք է բացարձակ դոմինանտ լինի հարաբերություններում, միայն կարող եմ խորհուրդ տալ, որ դրան հասնեք համապատասխան հեղինակություն վաստակելուն ուղղված՝ արդար և համընդունելի եղանակի կիրառման միջոցով:

«Կարողա Անջելինա Ջոլինա, որ էդքան ինձ ճղեմ իրա համար». Վերադառնանք առաջին խորհրդին: Մենք ինքներս Բրեդ Փիթ չենք, դեռ մի բան էլ ավել՝ որպես կանոն, միջին ստատիստիկական հայ տղա ենք, որոնցից հազարներով կա: Նմանապես ձեր ընկերուհին կամ համակրած աղջիկը Ջոլի չէ և առհասարակ պարտավոր էլ չէ լինել Ջոլի: Այնուամենայնիվ, հաստատ ձեր հարաբերությունները միայն կշահեն, եթե դուք վերաբերվեք ձեր միջին ստատիստիկական ընկերուհուն, որպես Անջելինա Ջոլիի, որովհետև որպես պատասխան, արդեն ձեզ՝ միջին ստատիստիկական ընկերջը, կարող են վերաբերվել որպես Բրեդ Փիթի:

Նյութը՝ ere1.ru-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին
Ամենադիտված