Օբամայի նմանակը գրեթե չի տարբերվում ԱՄՆ նախագահից (տեսանյութ)
ԱՄՆ
«Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը տեսանյութ է ներկայացրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նմանակի՝ Լարի Գրեյվսի մասին, ով բավական մեծ ժողովրդականություն է վայելում:
Աղբյուրի շեշտադրմամբ՝ որոշ երկրներում քաղաքական գործիչներին նմանակողները կարող են հայտնվել բանտում, իսկ այ ԱՄՆ-ում նրանք ազատ հանդես են գալիս: Այս մասին գրում է tert.am-ը:
Օբամային նմանվելու համար Գրեյվսը ներկում է մազերն ու շուրթերը, ինչպես նաև՝ «նկարում» ԱՄՆ-ի նախագահի հայտնի խալը:
Նա խոստովանում է, որ ավելի շատ ժամանակ է խլում Օբամայի շարժուձևի նմանակումը: Արդյունքը միշտ ցնցող է լինում, ինչպես կարելի է տեսնել նյութում: Էֆֆեկտ են ապահովում նաև նրան ուղեկցող «հատուկ գործակալները»:
Իսկ իրեն՝ Գրեյվսին, ցնցում է այն, թե մարդիկ ինչպես են վերաբերվում իրեն: Նա գտնում է, որ միայն արտաքինով չէ, որ նման է նախագահին. երկուսն էլ ձախլիկ են և սիրում են բասկետբոլ:
Գրեյվսը Օբամային չի հանդիպել: Եթե նման բան լինի, ապա Գրեյվսը մտադիր է ԱՄՆ–ի նախագահին բասկետբոլ խաղալու հրավիրել:
ԱՄՆ–ի նախագահին նմանակելուց բացի Մերիլենդում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է աշխատում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)