Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am Հայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար Արթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համար Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ 

Աստղագուշակ մայիսի 5-ի համար

Հասարակություն

Խոյ. Այսօր դուք չափից ավելի շատ եք մտածում փողի մասին, և շատ քիչ՝ այն վաստակելու մասին: Դրա արդյունքն էլ միանգամայն օրինաչափ է՝ ձեր ֆինանսական վիճակը մնում է փակուղում: Ուշադիր եղեք՝ ձեզ հնարավորություն կնձեռնվի բարձրանալ կարիերայի աստիճաններով, դրանից պետք է կարողանալ ըստ արժանվույնս օգտվել: Խորամանկության շնորհիվ դուք կկարողանաք մատի շուրջ պտտեցնել ձեր անբարյացկամներին:

Օրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Ձեր հմայքին անհնար է դիմակայել, սակայն դուք չպետք է դա չարաշահեք, հակառակ դեպքում նոր թշնամիներ ձեռք կբերեք:

Ցուլ. Դուք շլացուցիչ եք, այդ իսկ պատճառով էլ ոմանք ամեն կերպ փորձում են ձեզանից հեռու մնալ՝ վախենում են իրենց տեսողության և սթափ մտքի համար: Օգտվեք հարմար պահից, որպեսզի կարողանաք նվաճել այն մարդու սիրտը, ով անտարբեր չէ ձեր նկատմամբ՝ այսօր դա կարելի է անել ողջ ապագայի համար:

Ձեզ բնորոշ էմոցիոնալությունն ու բռնկունությունը ձեզ խանգարում են բեղմնավոր աշխատել, լեզու գտնել աշխատակիցների և ղեկավարության հետ: Դժվար կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր սկսում են աշխատել նոր բնագավառում՝ նրանք ստիպված կինեն բազմաթիվ արգելքներ հաղթահարել:

Երկվորյակներ. Այսօր պրոֆեսիոնալ հաջողությունը կախված կլինի միայն այն բանից, թե որքանով դուք կկարողանաք կենտրոնանալ բարդ և նույնքան ձանձրալի գործի վրա: Սկզբունքը շատ պարզ է՝ որքան ավելի քիչ է ձեզ դուր գալիս այն, ինչով զբաղված եք, այնքան ավելի ջանասիրաբար է պետք դա անել: Ոչ մեկի ուսերին մի դրեք այն, ինչը կարող եք ինքներդ անել:

Մտերիմների հետ գործնականում կարող եք ցանկացած ձևի ձեզ պահել, միակ բանը, որից պետք է խուսափել՝ ավտորիտարիզմն է: Լսեք ուրիշների կարծիքը և գոնե ցույց տվեք, թե դա ձեզ հետաքրքրեց. այս կերպ դուք կխուսափեք կոնֆլիկտներից:

Խեցգետին. Այսօր դուք ստիպված եք լինելու անհավասար պայքարի մեջ մտնել ուժեղ մրցակցի հետ: Պրոֆեսիոնալ հակամարտությունը բարդանում է անձնական հակակրանքով, և նման բարդ իրավիճակից առանց կորուստների դուրս գալը շատ դժվար կլինի: Ձեզ մի շարք գործնական առաջարկներ են արվում, որոնք գրավում են իրենց թարմությամբ, սակայն դրանք այնքան լավը չեն, որ անմիջապես ընդունելի լինեն: Եթե խոսքը գնում է փողերի մասին, ձեր պայմանները առաջ քաշեք՝ դուք հաստատ կստանաք ավելին, քան նախապես ենթադրում էիք:
Դժվար կլինի մտերիմ մարդկանց հետ վեճերից խուսափելը: Ձեր էմոցիոնալ ֆոնն անկայուն է, դուք չեք կարող հանգստություն պահպանել, ուրեմն գոնե հոգ տարեք, որպեսզի ոչ ոք չտուժի:

Առյուծ. Այսօր ձեզ լրջորեն մտահոգում է պրոֆեսիոնալ դիրքի երերուն լինելը: Ձեր ոտքերի տակ հողը եթե չի այրվում, ապա չարագուժորեն ծխում է: Սակայն փախչելը դեռ վաղ է, դեռ հնարավոր է ամեն ինչ հարթել ու կարգավորել: Ընդ որում, պետք է խուսափել շրջապատի վրա ուժային մեթոդներով ազդելուց, իսկ աստղերը դա կգնահատեն:

Անհապաղ գտեք ինքներդ ձեզ ուրախացնելու և դրական էմոցիաների լիցք ստանալու ձևը: Ընկերներն ու սիրելի մարդը կօգնեն ձեզ չհուսահատվել, կոգեշնչեն սխրանքների: Լավ օր է ուղևորությունների համար, դրանք ավելի լավ կանցնեն, քան դուք սպասում էիք:

Կույս. Հիշեք, որ օրվա ընթացքում հապճեպ և էմոցիաների ազդեցության տակ ընդունած որոշումները դրական արդյունքի չեն հանգեցնի: Սա այն եզակի օրերից է, երբ պետք է ոչ թե յոթ, այլ՝ յոթանասուն անգամ չափել, հետո նոր մկրատը ձեռքը վերցնել: Կարելի է ճշգրտումներ մտցնել ղեկավարության հետ հարաբերություններում, ամրապնդել պրոֆեսիոնալ դիրքերը: Նշանի առավել խորամանկ ներկայացուցիչները հնարավորություն կունենան առաջ անցնել իրենց վաղեմի մրցակիցներից:

Համբերություն, հանգստություն և զսպվածություն՝ ահա այն երեք կետաձկերը, որոնց վրա հենվում են մտերիմների հետ ձեր հարաբերությունները:

Կշեռք. Հարմար օր է ձեր գործերում մի փոքր հստակեցում մտցնելու համար: Գնահատեք վերջին ժամանակում ձեր նվաճումները, ձեր առջև նոր նպատակներ դրեք: Ձգտեք չընկնել հասարակական կարծիքի ազդեցության տակ, առաջնորդվեք կյանքի առջև դրվող խնդիրների հարցում ձեր սեփական պատկերացումներով: Կոնֆլիկտներն աշխատավայրում ծագում են հեշտությամբ, սակայն՝ նույնքան հեշտ էլ հարթվում: Կեսօրը լավագույն պահն է նոր դաշնակիցներ գտնելու համար:

Աննշան, սակայն ոչ այնքան հաճելի փոփոխություններ են տեղի ունենում մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում՝ նվազում է փոխհասկացվածությունն ու փոխվստահությունը:

Կարիճ. Օրը բավական հարմար է գործնական ուղևորությունների, հեռվից եկած մարդկանց հետ շփումների համար: Բիզնեսմեններին կհաջողվի ընդլայնել իրենց գործունեության ոլորտը, նոր բարձրունքներ նվաճել, վարձու աշխատողների մոտ էլ հաջողություններ են սպասվում, միայն թե՝ հաղթանակներն ավելի համեստ կլինեն։

Անձնական խնդիրները լուծվում են միայն այն բանի շնորհիվ, որ դուք ազատություն չեք տալիս ձեր էմոցիաներին: Մտերիմ մարդկանց հետ խուսափեք անորոշություններից ու երկիմաստ ակնարկներից: Անկեղծությունն ու անմիջականությունը մեծապես կնպաստեն բարիդրացիական հարաբերություններին:

Աղեղնավոր. Այսօր դուք ուզում եք ստանալ ամեն ինչ և միանգամից: Համենայն դեպս՝ միանգամից չի ստացվի: Սա բազմաթիվ և բարդ ընտրությունների օր է, և դուք էլ ստիպված եք որոշել, թե ինչն եք պատրաստ զոհաբել, իսկ ինչը՝ ոչ: Շրջապատից խորհուրդներ հարցնելն անօգուտ է, դրանք այնքան հակասական են, որ միայն ավելի կխճճեն ձեզ:

Հնարավոր են կոնֆլիկտներ ղեկավարության, ազդեցիկ մարդկանց, տարեց ազգականների հետ: Դուք ըմբոստանում եք ստեղծված համակարգի դեմ և զլանում եք զսպել ձեր հեղափոխական պոռթկումները: Սիրելի մարդը ձեզ ամեն ինչում կսատարի:

Այծեղջյուր. Այսօր դուք անհամբեր եք նոր նպատակների հասնելու հարցում և պատրաստ եք շրջանցել ճանապարհին հանդիպող ցանկացած արգելք: Ձեր անբարյացկամներին կարելի է միայն խղճալ՝ եթե դուք դուրս գաք հունից, ապա նրանցից միայն փետուրները կմնան: Միայն վատ է այն, որ ձեր էմոցիոնալության պատճառով դուք կարող եք խորտակել արդեն ձևավորված գործնական հարաբերությունները, զրկելով ինքներդ ձեզ ինչպես ապագա եկամուտներից, այնպես էլ՝ կարիերայի աստիճաններով վեր բարձրանալու հնարավորությունից:

Օրվա երկրորդ կեսին բազմաթիվ ռոմանտիկ պահեր կծագեն: Դրանք կարելի է օգտագործել ձեզ համար համակրելի մարդուն հմայելու, կամ սիրելիին նորից գայթակղելու համար:

Ջրհոս. Այսօր որքան քիչ խոսեք, այնքան ավելի քիչ գլխացավանքների մեջ կընկնեք: Այնպես որ՝ ձկան պես լռելը բավական օգտակար կլինի: Չարժե վստահել նոր ծանոթներին՝ դժվար թե նրանք կատարեն իրենց այն խոստումները, որ շռայլորեն բաժանում էին աջ ու ձախ: Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծեք ինքնուրույն՝ ձեր նախազգացումը ձեզ չի խաբի:

Օրվա երկրորդ կեսը կարևոր տեղեկություններ ստանալու պահն է: Ուշադրություն դարձրեք մանրուքների վրա՝ շուտով դրանք կարևորություն կստանան: Օրը հարմար է հետազոտական նախագծերի վրա աշխատել սկսելու համար:

Ձկներ. Այսօր սովորականից մեծ է նյարդային լարվածությունը՝ դուք չգիտեք թե ինչ է ձեզ սպասում, և դա ձեզ վախեցնում է: Դրա հետ մեկտեղ, իրավիճակը զարգանում է միանգամայն կանխատեսելի, և եթե դուք դրան մոտենաք սթափ դատողությամբ, ապա կհասկանաք, թե ինչպես կողմնորոշվել: Մի շտապեք՝ խելամիտ սպասողականության մարտավարությունը այսօր շատ ավելի արդյունավետ է, քան էմոցիոնալ փոթորիկներն ու ճնշումները:

Շատ օգտահար կլինեն զբոսանքներն ու ուղևորությունները՝ շարժումը ձեզ կօգնի գլխից դեն նետել անպետք մտքերը, կենտրոնանալ այն բանի վրա, ինչն այսօր ձեզ հատկապես անհրաժեշտ է: Մեծ է անպատասխան սիրահարվածության հավանականությունը:

Hraparak.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին
Ամենադիտված