Ոստիկանությունը պատրաստված է, անհանգստանալու ոչինչ չկա. քվեարկելուց հետո ասաց Վլադիմիր Գասպարյանը
Քաղաքական
Քիչ առաջ Դավիթաշենի թիվ 5/06 տեղամասում քվեարկեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Այս անգամ Գասպարյանը քվերակեց երկրորդը, վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ լավ տրամադրություն ունի և ինչպես միշտ առաջիններից մեկն է քվեարկում, որպեսզի գնա աշխատանքի:
Վերջինս լրագրողների հետ զրույցում նշել է նաև, որ ոստիկանությունը պատճաշ կկազմակերպի ընտրությունները, կգտնվի զգոն, կվերահսկի, կարձագանքի ցանկացած ընտրախախտման:
«Ոստիկանությունը պատրաստված է, անհանգստանալու ոչինչ չկա: Ես վստահ եմ՝ հասարակությունը ևս պատրաստ է», ասաց Գասպարյանը և բարի ընտրություններ մաղթելով երևանցիներին շտապեց աշխատանքի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան