ԿԸՀ-ն ներկայացնում է ընտրությունների ընթացքի վերաբերյալ առաջին տվյալները
Հայաստան
Այսօր ժամը 08.00-ից Երևանում մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց առաջին տեղեկությունները ընտրությունների ընթացքի վերաբերյալ:
Ըստ Մուկուչյանի`առավոտից մինչ այս պահը դեռևս որևէ խնդիր ընտրությունների անցկացման վերաբերյալ չի առաջացել:
ԿԸՀ նախագահի խոսքերով`այս անգամ դրոշմակնիքի հետ կապված խնդիրներ ևս չկան: Մինչ ընտրությունները համապատասխան թանաքանյութն անցել է փորձարկում:
«ՏԸԸ կազմերում ընդգրկված 3712 քաղաքացիներից առավոտյան տեղամասային ընտրական հանձնաժողովներ չի ներկայացել 12 քաղաքացի: Ըստ նշանակումների՝ պատկերը հետևյալն է. երկուսը նշանակված են եղել ԸԸՀ-ի կողմից, բացակայող ութ քաղաքացիներ նշանակված են եղել «Ժառանգություն» խմբակցության կողմից, երկուսը`ՀՅԴ-ից»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից