31 հազար 103 րոպե ընդհանուր եթերաժամանակ` քարոզչության համար
Քաղաքական
ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այսօր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց, թե որքան ժամանակ է տրամադրվել վերգետնյա եթերային հեռարձակմամբ կուսակցությունների քարոզարշավի լուսաբանման համար:
Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության համար տրամադրվել է 31 հազար 103 րոպե ընդհանուր եթերաժամանակ:
«Առաքելություն» կուսակցության քարոզչության լուսաբանմանը տրամադրվել է 1747 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի լուսաբանմանը՝ 5514 րոպե «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքին՝ 5178 րոպե, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը՝ 4796 րոպե, Հայ հեղափոխական դաշնակցությանը` 5029 րոպե, Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ 4025 րոպե, «Օրինաց երկիր» կուսակցությանը` 4811 րոպե»,-ասաց Մկրտչյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան