Ոստիկանությունն արդեն 23 ահազանգ է ստացել
Հայաստան
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում մինչ քվեարկության օրը Ոստիկանություն ստացվել է 23 ահազանգ: Այս մասին այսօր ԿԸՀ տեղակատվական կենտրոնում ասաց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը:
Վերջնիս խոսքերով` ստացված ահազանգերից 11-ը վերաբերել է ընտրակաշառքների, վեցը` քարոզարշավի խոչընդոտելուն, և 2-ը՝ ծեծի և վիճաբանությանը, 1-ը՝ հավաքներ անցկացնելուն խոչընդոտելուն, 1-ը՝ քվեարկության նախորդող օրը քարոզչություն կատարելուն, 1-ը՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:
«Նշված 23 դեպքերից երկուսով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր, մեկ գործ հարուցվել է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ, իսկ մյուսը Նոր Նորքի զանգվածում տեղի ունեցած միջադեպի առումով»,-ասաց Պետրոսյանը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից