Կապան - Քաջարան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Արտակարգ Պատահար
Մայիսի 5-ին` ժամը 02.06-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան - Քաջարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. աջուր (ժավելի սպիրտ) տեղափոխող ավտոբաքը շրջվել է, ինչից տեղի է ունեցել արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սկանյա» մակնիշի 13B25410 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով արտահոսել է ավտոբաքի տարողությունը:
Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բասիրադ ֆեիդ Մուլթազադ Միրհաշիմը (ծնվ.1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ - փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն և ճանապարահահատվածի լվացման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան