Շախմատային լրահոս
Սպորտ
18-ամյա բրազիլահայ շախմատիստ Արմեն Բրուտյանը Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում ավարտված ՖԻԴԵ-ի 2,4 փնջային մրցաշարում 14,7 կետով բարձրացրեց իր վարկանիշը և լրացրեց ՖԻԴԵ-ի վարպետի նորմա:
Բրուտյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 84 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը:
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը նույնպիսի արդյունքով 4-րդն էր:
Աշխարհի գավաթի երկու ուղեգրերին արժանացան գրոսմայստերներ Ռաֆայել Լեյտաոն եւ Ալեքսանդր Ֆիերը (Բրազիլիա), որոնք վաստակեցին 7,5-ական միավոր:
Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Մելիքսեթ Խաչիյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ - ի առաջնության անդրանիկ տուրում միմյանց հետ խաղացին ոչ ոքի: ՖԻԴԵ-ի վարպետ 12-ամյա Սամուել Սեւյանը ոչ ոքի խաղաց գրոսմայստեր Ալեխանդրո Ռամիրեսի հետ:
Գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը ԱՄՆ-ի կանանց առաջնության մեկնարկում հաղթեց գրոսմայստեր Սաբինա Ֆոյշորին:
Դուք կարող եք ԱՄՆ-ի առաջնությունների պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում մայիսի 3-7-ը, 9-12-ը: Սկիզբը՝ ժամը 22:00-ին (Երեւանի ժամանակով): 1 Ուղիղ հեռարձակում Ուղիղ հեռարձակում 2 Տեսահեռարձակում։
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Մայորկա կղզում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ միայն կես քայլով է ետ մնում առաջատարից 'գրոսմայստեր Սալվադոր դել Ռիո դե Անխելիսից (Իսպանիա):
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովն ունի 5 միավոր. տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը