Ընտրատեղամասի ուրախությունը հանձնաժողովի նախագահն էր (տեսանյութ)
Քաղաքական
Այն, ինչ կտեսնեք ստորև բերված տեսանյութում, ընտրախախտումների ժանրից չէ։ Շենգավիթ վարչական շրջանի 11/16 ընտրատեղամասը, մեր գնահատմամբ, ամենաուրախ ընտրատեղամասն էր։
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Կարինե Գասպարյանը մի անսովոր ջերմություն էր հաղորդում տեղում։ Այս ՀՀԿ-ական տիկինը ջերմ հարաբերությունների մեջ էր բոլոր կուսակցությունների վստահված անձանց հետ, համագործակցում էր անգամ արմատական ընդդիմություն համարվող ՀԱԿ կուսակցության վստահված անձի հետ, նույնպիսի ջերմ հարաբերության մեջ էր գտնվում այլընտրանքային ԲՀԿ վստահված անձի հետ։
«Մեզ մոտ ոչ մի արձանագրություն չի կազմվել, նմուշի վրայից թանաքը չի անհետացել, բարիդրացիական մթնոլորտում ենք աշխատում, կարծում եմ՝ արձանագրություն չի էլ կազմվի, որովհետև այստեղ վերջում գալիս ենք կոմպրոմիսի»,-ասում է տիկինը։
Առաջարկում ենք դիտել Lurer.com-ի պատրաստած տեսանյութը.


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան