Սամվել Ալեքսանյանը սպառնում է. «Եթե մի հատ էլ ստից զանգ եկավ, ինձնից չնեղանաք»
Քաղաքական
Քիչ առաջ 8/8 տեղամասից ստացված ահազանգի հետքերով տեղամաս եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հետաքրքրվեց իրավիճակով, ցուցումներ տվեց ՀՀԿ-ական բոլոր տղաներին ու սպառնաց. «Եթե մի հատ էլ ստից զանգ եկավ, ինձնից չնեղանաք, մնացածը դուք որոշեք»: Գրում է Aravot.am-ը:
Հարցին, թե ինքը իրավունք ունի՞ ցուցումներ տալու հանձնաժողովի անդամներին ու վստահված անձանց, ասաց.
«Ես վստահված անձի թուղթ էլ ունեմ»: Դիտորդ Ռուզաննա Գրիգորյանի պնդմանն ի պատասխան, թե ինքը գրանցված չէ որպես վստահված անձ, պարոն Ալեքսանյանը լռեց ու հեռացավ ծիծաղելով.
«Վստահված անձ էր, մեր թաղի տղա էր: Մոսո ջան ոչ մի խնդիր մի ստեղծեք, Էդո ջան, լսա՞ր»: Դիտորդ Ռուզաննա Գրիգորյանը նաեւ դժգոհեց, որ իր աշխատանքը ՀՀԿ-ական տղաները խոչընդոտում են:
Ի պատասխան պարոն Ալեքսանյանը սկսեց հեռախոսազանգին պատասխանել ու դուրս եկավ տեղամասից:
Հետո էլ պարզաբանեց. «Եկել եմ, որ ստեղ պրոբլեմ չլինի»: Մեր հարցին, թե Մալաթիա-Սեբաստիա համայնքի բոլոր տեղամասերը դո՞ւք եք վերահսկում, ասաց. «Չեմ վերահսկում, շտաբում էի, զանգեցին եկա»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան