Ֆիզիկապես օպտիմալ մարզավիճակում չեմ. Օզբիլիս
Սպորտ
«Կուբանի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը «Ռոստովի» հետ տեղի ունեցած խաղից հետո անդրադարձել է հանդիպմանը և իր վնասվածքին:
Նշենք, որ այդ հանդիպմանը «Կուբանը» հաղթել է 2:0 հաշվով:
«Վերջին անգամ «Կուբանի» մարզաշապիկը կրել եմ Գրոզնիում: Այդ խաղի երկրորդ խաղակեսում վնասվածք ստացա և մինչև հիմա չեմ ապաքինվել: Ֆիզիկապես, հնարավոր է, օպտիմալ մարզավիճակում չեմ, սակայն խաղընկերներիս հետ համագործակցելիս խնդիրներ չեն առաջանում: Վերջին շաբաթը մարզվել եմ ընդհանուր խմբի հետ: Այնպես որ, առաջնության եզրափակիչ փուլը, հուսով եմ, անցկացնել մեծ նվիրվածությամբ: Արդյունքը, այնուամենայինիվ, ճնշում էր մեզ. 6 անընդմեջ ոչ ոքին չափից շատ է: Մինչ ընդմիջում չէինք օգտագործում մեր ուժեղ կողմերը: Պարզ իրավիճակներում շատ սխալներ էինք գործում: Սակայն երկու գոլ կարողացանք խփել և ևս 4 լավ հնարավորություն ունեինք, ցավոք, չօգտագործեցինք»,-Օզբիլիսի խոսքերը մեջբերում է «Կուբանի» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը