Ինքը տեսողության հետ պրոբլեմներ ուներ. վեճ 4/33 ընտրատեղամասում (տեսանյութ)
Քաղաքական
Արաբկիր վարչական շրջանի 4/33 ընտրատեղամասում քաղաքացին վիճում էր վստահված անձանց հետ։ Երբ Lurer.com-ի թղթակիցը հասավ ընտրատեղամաս, վիճող քաղաքացին արդեն հեռանում էր այնտեղից. վերջինս միայն տեղեկացրեց, որ վեճի պատճառը եղել էր անհետացած կնիքը, քաղաքացին մտահոգվում էր անարդարությունից։
Հանձնաժողովի անդամներից մեկը, պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու էր վիճում, քաղաքացին ասաց. «Ինքը մի քիչ տեսողության հետ պրոբլեմներ ուներ, հաստատ երևում էր, որ կնիքը կնքված էր, ասում է` ես չեմ տեսնում, որ կնքված է, բայց հաստատ երևում էր, որ կնքված է»։
Նշենք, որ քաղաքացու անձնագրի մեջ կնիքը չէր երևում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան