«Աղջիկ ջան, հո քթի մազ չես, ի՞նչ ես ամեն բան ստուգում ու նկարում»
Քաղաքական
Անահիտ Մուշեղյանը դիտորդություն է իրականացնում Մալաթիա Սեբաստիա համայնքի 7/8 ընտրատեղամասում: Ֆեյսբուքյան գրառման մեջ Անահիտը նշում է, որ ընտրատեղամասում իրեն դիմում են. «Սիրունս, նախշուն բալա, դու մենակ մի ջղայնացի, ուղղակի փոքր վրիպակ էր եղել, մեռնեմ ես քո ջանին, ահա թե ինչպես էին ինձ վերաբերվում ՀՀԿ-ական կանայք, երբ ամեն ինչ նոր էր սկսվել, հիմա ճիշտ հակառակն է…»:
Մեզ հետ հեռախոսազրույցում Անահիտ Մուշեղյանն ասաց, որ հայտաբերել է 6 վրիպակ, բարձրաձայնելուց հետո չեն ցանկացել գրանցել մատյանում: 4 դեպք է գրանցվել, որտեղ ծրարը չեն տվել և չեն էլ ցանկացել գրանցել, կային մարդիկ, ովքեր իրենց ցուցակներում չէին գտնում, եղել են դեպքեր, որ մարդկանց ուղղորդել են:
Դրսում նկատվել է կուտակումներ, բարձրաձայնելուց հետո ոստիկանությունը քայլեր է ձեռնարկել: Այս ամենը նկատելուց հետո՝ հակառակն է: «Աղջիկ ջան, հո քթի մազ չես, ի՞նչ ես ամեն բան ստուգում ու նկարում»:
Lragir.am


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան