Գործարարը «Մալիբու» սրճարանի հարևանությամբ գտնվող շինհրապարակում ծեծի է ենթարկել ՀՀ դիզայներների միության փոխնախագահին
Արտակարգ Պատահար
Ոստիկանության կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 3-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, հայտնի գործարար Կարեն Շահմուրադյանը, ով ավելի շատ հայտնի է Շախտի Կարեն մականվամբ, Մաշտոց պողոտայի վրա՝ «Մալիբու» սրճարանի հարևանությամբ գտնվող շինհրապարակում, իր՝ այսպես կոչված մանկլավիկ թիկնապահի հետ, ծեծի է ենթարկել 50-ամյա Ռուբեն Թոփալյանին, ով այս պահին բուժում է ստանում տնային պայմաններում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ռ. Թոփալյանը ճանաչված դիզայներ է, Հայաստանի դիզայներների միության փոխնախագահն է, ինչպես նաև՝ միջազգային դիզայներների միության անդամ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պատճառը եղել է այն, որ Կ. Շահմուրադյանը «Մալիբու»-ի հարևանությամբ կառուցում է էլիտար շենք և դիզայներական աշխատանքներում նա օգտվել է Ռ. Թոփալյանի ծառայությունից: Եվ երբ եկել է վճարելու ժամանակը, արհեստականորեն ձգձգել է վճարումները՝ պատճառաբանելով, թե էլ իմ դուրը չի գալիս քո դիզայներական աշխատանքը:
Դիզայներն իր աշխատանքի դիմաց պայմանավորված գումարը պահանջել է, սակայն ծեծի ու նվաստացման է ենթարկվել, ինչին ներկա են եղել գործարարի աշխղեկները:
Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր և հավանաբար նախապատրաստված նյութերը կուղարկվեն Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնականի քննչական բաժին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան