Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Մեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին 

ՀԱԿ-ը՝ ընտրախախտումների մասին

Քաղաքական

1/8 տեղամասում անհայտացել է կնիքը։

1/8 ընտրատեղամասի բացվելուց հետո, երբ քվեարկությունը սկսելու համար բացվել է չհրկիզվող պահարանը, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Սակայն նախորդ օրը երեկոյան հանձնաժողովի անդամներն այն տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել: Այժմ կազմվում է արձանագրություն:

1/27 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի անդամը չի թուլատրել ստուգել ստրագրությունների մատյանում այդ պահին քվեարկող ընտրողի հասցեն: Վստահված անձը դիմել է հանձնաժողովի նախագահին, որպեսզի խախտման մասին գրառում կատարվի գրանցամատյանում, վերջինս հրաժարվել է: Վստահված անձի կողմից հաղորդում է բերվել ՀՔԾ՝ կատարված հանցագործության մասին: 9:07

2/12 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Հարությունյանը հայտնաբերել է ուրիշի փոխարեն կատարված քվեարկություն: կազմվում է արձանագրություն: Ընտրողների մատյանը վարել է ՀՀԿ-ի կողմից նշանակված հանձնաժողովի անդամը: 12:00

2/23 ընտրատեղամասում (Նոր Նորքի 6-րդ զանգված) քվեաթերթիկները հաշվելիս պարզվել է, որ 1900 թվեաթերթիկի փոխարեն առկա է 1800-ը: Կազմվել է համապատասխան արձանագրություն

1/27 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել խախտումները: Կոնգրեսի վստահված անձն այդ մասին հաղորդում է կազմել: 11:51

1/29 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձեր Դավիթ Վարդանյանին եւ Թաթուլ Սարոյանին ահաբեկել են ՀՀԿ-ականները:

1/33 ընտրատեղամասում քվեարկած ընտրողի մոտ հայտնաբերվել է անձնագիր, որում բացակայում է անձնագրի տրման ժամկետը:

2/30 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը քաղվածք է կատարում ստորագրված ցուցակներից եւ տրամադրում է այդ տեղեկատվությունը տեղամասից դուրս անհայտ մեկին:

3/05 ընտրատեղամասում կուտակումներ են, մարդկանց գազելներով բերում են քվեարկության:

3/06 ընտրատեղամասում դրսից մարդիկ են մտել եւ ստիպողաբար քվեակել են տալիս տեղամաս մտած ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը ոստիկանության միջոցով փորձում է ճնշում գործադրել ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի վստահված անձանց վրա: 8:36

3/06 ընտրատեղամասում ընտրողներից մեկը մտել է քվեախցիկ, ընտրել եւ բջջային հեռախոսով լուսանկարել է քվեաթերթիկը: Հանձնաժողովի ԲՀԿ-ի անդամը նկատել է դա, Հանձնաժողովի ՀԱԿ-ի ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի անդամները անվավեր են ճանաչել քվեաթերթիկը եւ թույլ չեն տվել քվեատուփի մեջ նետել: Հանձնաժողովի նախագահը դեմ է եղել քվեաթերթիկն անվավեր ճանաչելուն, ոստիկաններն էլ հայտարարել են, թե հանձնաժողովի անդամները խանգարում են քվեարկությունը:

3/06 ընտրատեղամասում կոնֆլիկտ է ծագել վստահված անձանց ու հանձնաժողովի անդամների եւ կուտակված մարդկանց միջեւ, ընդհուպ մինչեւ քաշքշոց:

3/19 ընտրատեղամասում վիճակահանությունից եւ քվեաթերթիկները կնքելուց հետո, երբ հանձնաժողովի անդամները սկսել են դրանք չհրկիզվող պահարանում տեղավորել, հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը վերցրել է բոլոր 3 կնիքները եւ դուրս եկել տեղամասից: Դա նկատել է հանձնաժողովի ՀԱԿ-ի ներկայացուցիչը եւ զանգահարել նախագահին: Վերջինս ասել է, թե իբր դուրս է եկել մարդ տեսնելու: Սակայն, քանի որ հանձնաժողի անդամների շրջանում կասկածներ են առաջացել, որ նախագահն ապագա ընտրակեղծիքներին է նախապատրաստվում, զանգահարել են թիվ 3 ԸԸՀ: Տեղամաս ժամանած ԸԸՀ անդամին հանձնաժողովի անդամները տեղեկացրել են, որ հնարավոր ընտրակեղծիքները կանխելու համար պահանջում են հավելյալ՝ 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա, որպեսզի, եթե անգամ նախագահը հասցրել է օգտագործել դուրս բերված 3 կնիքները, իրենք կարողանան տարբերել իրական քվեաթերթիկները կեղծվածներից: ԸԸՀ անդամը, սակայն, չի թույլատրել՝ նշելով, թե դա օրենքի խախտում է, մինչդեռն որեւէ օրենքի խախտում չկա 4-րդ ստորագրությունը դնելու մեջ:

3/27 ընտրատեղամասում կուտակումներ են տեղամասային կենտրոնի առջև: 10:06

4-րդ ընտրատարծք. Արաբկիր համայնքում Թբիլիսյան 7 շենքի բակի խանութի երկրորդ հարկում փող է բաժանվում: Մարդիկ անձնագրերով բարձրանում են երկրորդ հարկ, այնուհետև նստում 71 երթուղային տաքսին և գնում ընտրատարածք:

6/24 և 6/25 ընտրատեղամասերում (դպրոցներում) բաժանվել են դեղին գրիչներ ՀՀԿ ընտրողների համար:

07/05 ընտրատեղամասում «Կենտրոն» ՀԸ-ի լրագրողին թույլ չեն տվել մտնել ընտրատեղամաս:

7/14 ընտրատեղամասի առջև առկա է զրուցարան, որում երկար ժամեր կուտակված են եղել երիտասարդներ, որոնց ոստիկանների միջոցով մի կերպ հեռացրել են: 14:20

07/14 ընտրատեղամասում 8:00-ի դրությամբ (թիվ 80 նախակրթարան) ներկա են եղել միաժամանակ 3 ՀՀԿ վստահված անձինք:

07/14 ընտրատեղամասում ՀՀԿ-ւի երկու ներկայացուցիչներ միաժամանակ գտնվում են տեղամասում եւ հրամաններ տալիս հանձնաժողովի անդամներին: Նախագահը հրաժարվում է արձանագրել այս խախտումը:

07/14 ընտրատեղամասում, ինչ-որ մեկը փորձել է դուրս հրավել կին դիտորդին եւ ինչ-որ հարցեր պարզել վերջինիս հետ այն բանից հետո, երբ վերջինս մի քանի անգամ դիտողություն է արել հանձնաժողովի նախագահին, որ վստահված անձինք չեն գրանցվում գրանցամատյանում: Դիտորդը չի լքել ընտրատեղամասը եւ մնում է տեղում:

07/15 ընտրատեղամասից 10 մետր հեռավորության վրա գտնվող ավտոտնականման կառույցում, որն ամբողջովին պատված է Տարոն Մարգարյանի պաստառներով մի խումբ երիտասարդներ՝ «թաղի տղաներ», 50 անց տատիկ-պապիկների հետ մտնում են ներս, որից հետո, ծերերին ներկայացնելով որպես անտառաճանաչների, գնում են ընտրատեղամաս եւ նրանց հետ միասին քվեարկում: Երբ դիտորդը տեսախցիկով մոտենում է ավտոտնակին, դուռը փակում են եւ թաքնվում դռան հետևում: Իսկ քվեարկողները դուրս գալուց առաջ հանձնաժողովի անդամ ոմն տիկին Սևիլ Պապոյանին ասում են՝ «մեր ՊԱՐՏՔԸ արեցինք»: Տարածքի ոստիկանները հաղորդում են, որ անզոր են ցրել ՀՀԿ-ի «շտաբի» մոտ առաջացած այդ կուտակումները:

07/15 ընտրատեղամասում (գյուղխորհրդի շենք, Հաղթանակ փ.) ընտրողներին ավտոբուսներով անընդհատ տանում-բերում են, հիմնականում տարեց կանանց եւ տղամարդկանց, որոնք դժվարությամբ են տեղաշարժվում: Տեղամասի ներսում մեծ կուտակումներ են, որոնք անցնում են թույլտարելի 15-ի սահմանը: Տարեցներին բերողներն ուղեկցում են նրանց քվեախցեր եւ օգնում քվեարկել: Հանձնաժողովի նախագահը կամ չի կարողանում կամ չի ցանկանում օրենքով սահմանված կարգը հաստատել ընտրատեղամասում:

Թիվ 7/15 ընտրատեղամասում իրար են ծեծում ԲՀԿ-ական Ջիվան Պողոսյանն ու հանձնաժողովի անդամները: Բանն այն է, որ ԲՀԿ-ական ներկայացուցիչը մտել է ընտրատեղամաս և փորձել է միջամտել ընտրությունների ընթացքին, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել՝ ասելով, որ նա իրավունք չունի տեղամասում գտնվել: Տեղամասի ներսում իրար քաշքշելուց հետո նրանք դուրս եկան տեղամասին, և այս պահին ծեծկռտուքը շարունակվում է բակում:

7/32 ընտրատեղամասում (N108 դպրոց) գրանցվել է ընտրողների խմբերի փոխադրում, կուտակումներ տեղամասից դուրս, ընտրողների ուղղորդում:

08/08 ընտրատեղամասում տեղի է ունեցել ընտրողների ուղղորդում եւ անօրինական կերպով օժանդակում: 08:39

08/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը դիտորդին հանել է տեղամասից՝ պատճառաբանելով, որ չի ճանաչում նրան, մինչդեռ տարածքում նախագահի հովանավորությամբ անծանոթ անձինք են անարգել շրջում:

8/08 ընտրատեղամասում սպառնացել եւ վիրավորել են «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդներ Ռուզաննա Գրիգորյանին եւ Կարեն Հարությունյանին. ՀՀԿ-ի ներկայացուցիչները քաշքշել են իրենց տեսախցիկը եւ գողացել դրա լիցքավորման սարքը:

8/17 ընտրատեղամասում կատարվել է զինվորական գրքույկով քվեարկություն: Կազմվել է արձանագրություն:

9/05 ընտրատեղամասում ընտրակաշառք է բաժանվել: Ոստիկանությունը բերման է ենթարկել բաժանողին: 12:00՝

9/2 ընտրատեղամասում լուսանկարվել է քվեաթերթիկ: Խախտումն արձանագրվել է մատյանում: 11:58

9/28 ընտրատեղամասում «թաղի տղաները» նստել են ընտրատեղամասում և դուրս չեն գալիս: Ընտրողների հետ մտնում են քվեախցիկներ: Ահազանգվել է ոստիկանություն. պատասխանի մասին տեղեկատվություն դեռ չկա:

9/28 ընտրատեղամասում արձանագրվել է տևական բաց քվեարկություն:

9/33 ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամներից մեկը՝ ոմն Միլենա, ստուգում է ցուցակները և բացակայողների (չքվեարկածների) մասին տեղեկատվություն է տրամադրում դրսում հավաքված «թաղի տղաներին», որոնք առավոտվա 8:00-ից այնտեղ են, իսկ հանձնաժողովի նախագահը բազմիցս զգուշացումներից հետո չի ցանկանում կամ չի կարողանում հեռացնել նրանց ընտրատեղամասի հարակա տարածքից: Այդ անձինք կազմակերպում են բացակաների բերման ենթարկելը ընտրատեղամաս: Այս վիճակը սկսվել է առավոտվա 8:00-ից շարունակվում է մինչ այժմ (15:00): ՀԱԿ-ի վստահված անձի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, որը նախագահը հրաժարվել է գրանցել գրանցամատյանում:

9/33, 9/34 ընտրատեղամասերում 11:00-ի կողմերը ծերերի՝ 60-ն անց անձանց մեծ և տևական կուտակումներ են արձանագրվել, հիմնականում ձեռնափայտով կամ դժվար շարժվող և օգնության կարիք ունեցող: 12:25

11/7, 11/8 ընտրատեղամասերի (68 դպրոց) դիմաց կուտակումներ եւ «թաղի տղաների» կողմից ընտրողների ուղղորդումներ են արձանագրվել:

11/14 ընտրատեղամասի («Հայտրանսշին» գործարան, Արցախի 30) կողքի բակում արձանագրվել են մարդկանց կուտակումներ, հավաքագրում և բերման ենթարկումներ: ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը պարբերաբար դուրս է գալիս տեղամասից եւ մարդկանց ուղղորդավորված տանում է քվեարկության: Առկա է տեսանյութ:

11/30 ընտրատեղամասում արձանագրվել է ուրիշի փոխարեն քվեարկություն: 11:30

11/32 ընտրատեղամասում արձանագրվել է ուրիշի փոխարեն քվեարկություն: 11:30

11/32 ընտրատեղամասում առկա են կուտակումներ: Ընտրողներ են բերվում համապատասխան գծից դուրս աշխատող երթուղայիններով: 11:40

11/36 ընտրատեղամասում արձանագրվել է ծեծկռտուք: Ընտրատեղամաս այցելած մի քանի անձ քաշքշել, հարվածել են Կոնգրեսի վստահված անձ Վարդան Հարությունյանին: Ոստիկանությունը չի միջամտել: 11:15

12/09 ընտրատեղամասի (27 դպրոց) մուտքի մոտ գումար է բաժանվում:

12/22 ընտրատեղամասում (142 նախակրթարան) «Տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի տեղական դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ: Դիտորդը ձայնագրել է զրույցը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կազմել արձանագրություն:

12/28, 12/29 ընտրատեղամասերում ընտրողներին գազելներով տանում են քվեարկության:

13/25 ընտրատեղամասում (Նոր Արեշի թիվ 69 մանկապարտեզ) հանձնաժողովի նախագահը մոռացել է բերել ծրարների վրա դրվող կնիքը, արդյունքում 36 քվեաթերթիկ քվեաթուփ են նետվել առանց կնքվելու:

13/12 ընտրատեղամասի դիմաց (17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.) ոստիկանների կուտակումներ են: Ոստիկանները ելումուտ են անում ընտրատեղամաս եւ ուղղորդում են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը բանավոր նկատողություն է անում ոստիկաններին, սակայն հրաժարվում է արձանագրություն կազմել:

13/20 ընտրատեղամասի մոտ 50 տարեկան մի անձնավորություն ցուցակով մարդկանց է բերման ենթարկում և կատարում նշումներ:
13/24 ընտրատեղամասում լրագրողին դուրս են հանում տարածքից եւ խոչնդոտում նրա աշխատանքը, ինչին ակտիվ մասնակցում է նաև ոստիկանությունը:

13/30 ընտրատեղամասում (107 դպրոց) հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է գրանցել խախտման վերաբերյալ դիտորդի մեկնաբանությունը:

9/17 արձանագրվել է կրկնակի քվեարկություն, տեղեկացնում է ՀԱԿ վստահված անձը: Քվեարկողին հանձնել են ոստիկանությանը:

9/33 Վազգեն Ղազարյանը հաղորդում է, որ, դիտորդական առաքելությունները սերտորեն համագործակցում են ընտրատեսամասի ՀՀԿ-ական ներկայացուցիչների հետ չքվեարկած քաղաքացիների մասին ինֆորմացիան դուրս բերելու, ընտրատեղամասի առջև կուտակված անհայտ անձանց այն տրամադրելու, չքվեարկածներին ընտրատեղամաս բերելը կազմակերպելու և այլ հարցերում:

Արաբկիրի թաղապետարանի մոտակայքում երթուղային մեքենաների կուտակումներ են՝ 71համար (2-3 ական), 39 համար (5-6 ական), 40 համար (2-3 ական): Նույն տեսարանն է նաև Նաիրի Զարյան փողոցում:
Էրեբունու թիվ 13/29 (Մուշական) տեղամասի մոտ բազմաթիվ մեքենաներ են կուտակված, ինչպես նաև կան մարդկանց կուտակումներ: Նույն ընտրատեղամասի մոտ հավաքվել են թաղային հեղինակություն հաամրվող անձինք, որոնք ուղղորդում են քաղաքացիներին՝ ինչպես քվեարկել: Այս գործընթացը համակարգում է այդ տարածքի համատիրության ղեկավարաը, որը նաև ՀՀԿ-ի վստահված անձն է:

2/09 Նույն հասցեում, նույն անուն ազգանունով, բայց տարբեր անձնագրերով երկու մարդ կա գրանցված, որոնք քվեարկել գնացել են, որից հետո նոր նկատվել է զուգադիպությունը:

2/32 Միջադեպ ՀՀԿ շտաբի պետի և Կոնգրեսի վստահված անձի միջև: Շտաբի պետը առանց բեջի շրջել է տեղամասում, մի քանի անգամ զգուշացումից հետո չի լքել տարածքը, որից հետո հաղորդագրություն են տվել ոստիկանությանը:

2/09 ընտրատարածքում հայտնաբերվել է դատարկ ծրար

2/31 առանց բեջի ՀՀԿ-ականը գոռացել է լրագրողների վրա, ծնշում գործադրել: Ոստիկանությունը տեղում է եղել և ոչինչ չի արել

մի քանի անգամ ոստիկանությանը դիմելուց հետո նոր հարցը կարգավորվել է

2/18 Տրցակների մեջ հայտնաբերվել է 2 ավել ծրար: Նախագահը ասել է որ հնարավոր է հաշվելուց իրար կպած են եղել, դրա համար էլ չեն նկատվել:

3/19 Այլ ընտրատեղամասի ընտրողներ եկել են , ընտրել են, բաըց քվեատուփի մոտ մեր վստահված անձը նկատել է, բարձրաձայնել է, որից հետո քվեաթերթիկները մարվել են

4/15 Քաղաքացի Մհեր Թադևոսյանը գնացել է ընտրելու և հայտնաբերել է, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է
9/18 տեղամասում «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա»-ի դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ անդամ և զբաղված է ՀՀԿ-ի շահերի պաշտպանությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար)Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Ուկրաինայի հացահատիկի պահեստները կարող են լցվել ծովային ճանապարհների փակման պատճառովԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Syria TV. Իսրայելի զորքերը մտել են Սիրիայի հարավՄեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հղի զբոսաշրջիկներին կարող են մերժել մուտք գործել ԱՄՆՀութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Ոսկու գինը հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4400 դոլարըԵվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Պենտագոնը հրապարակել է ԱԹՕ-ների վերաբերյալ նոր նյութերԶելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովՖյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)
Ամենադիտված