Դիտորդը մատյանով հարվածել ու վնասել է «Ժառանգության» անդամի դեմքը
Քաղաքական
3/19 ընտրատեղամասում «սրտի կաթիլների» հոտ էր տարածված: Մի քանի ժամ առաջ այդ ընտրատեղամասում ընդհարում էր եղել: ԲՀԿ-ի հանձնաժողովի անդամը հայտնաբերել է, որ 4 հոգի փորձել են քվեարկել այդ ընտրատեղամասում, երբ Քանաքեռ-Զեյթունի բնակիչ չի եղել: Այս մասին գրում է aravot.am-ը։
Երբ նրանց անձնագրերը վերցրել է հանձնաժողովի քարտուղարը՝ «Ժառանգության» անդամ Մարիամ Կարապետյանը, վրա է հասել «Տնտեսություն եւ սոցիրավունք» կենտրոնի դիտորդ Սարգիս Մաղդեսյանը եւ քարտուղարի մատյանով հարվածել է կնոջ դեմքին: Մեր ներկայության պահին էլ կնոջ դեմքի վրա հարվածի հետքը կար: Կինն այնպիսի հոգեվիճակում էր, որ չէր ուզում խոսել ու մեկնաբանել դեպքը:
Նա խնդրում էր որպես կին իրեն հասկանալ եւ մտնել դրության մեջ, հարցեր չտալ: Միայն ասաց, որ իրեն չեն վախեցրել եւ ինքը վախեցող չէ, եթե ամեն ինչին տրվել է իրավական ընթացք: Հանձնաժողովի նախագահ Կարեն Բաղոյանը նույնպես մեզ հետ զրույցում պատմեց դեպքը եւ ասաց, որ արձանագրություն է կազմվել, 4 անդամ ստորագրել է արձանագրության տակ: Հանձնաժողովի անդամը բուն հարվածի ժամանակ այնտեղ չի եղել, լսել է տեղամասում աղմուկ ու վազել է, հասկանալով դեպքը՝ տեղամասից վռնդել է դիտորդին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան