Ոստիկանը «փրկեց» լրագրողին՝ «ռազբորկա» անողներից (տեսանյութ)
Քաղաքական
«Այսօր ուղեւորներին սպասարկելու փոխարեն՝ 6/01 եւ 6/02 ընտրատեղամասերի մոտ թիվ 52 եւ 74 երթուղայիններն ընտրողների էին բերում: Aravot.am-ը լուսանկարեց կայանած երթուղայինները:
Նրանցից մեկում մի խումբ երիտասարդներ էին, որոնք տեսնելով, որ նկարում եմ, սկսեցին հարցուփորձ անել, թե՝ ինչու եմ նկարում: Երբ բացատրեցինք, որ ընտրատեղամասի մոտ են երթուղայինները, նրանք հորդորեցին չնկարել:
Վրա հասան խոշոր կազմվածք ունեցող մի քանի տղաներ նույնպես ու սկսեցին գոռգոռալ, թե՝ «Հլը անջատի՛ էտի ու մի նկարի»:
Սակայն դիմացի մայթից վրա հասավ ոստիկան Արսեն Արշակյանը, որը կարգի հրավիրեց խոչընդոտողներին՝ ասելով. «Արագ ազատում եք տարածքը, արա՛գ: 50 մետր հեռավորության վրա մարդ չտենամ ստեղ ու չտենամ ոչ մեկին ստեղ»:
Այդ տղաները արագ, կարելի է ասել, «փախան» տարածքից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան