Հարբած քաղաքացիները՝ ընտրատեղամասում (տեսանյութ)
Քաղաքական
Ընտրատեղամասը փակվելուց առաջ Նոր Նորքի թիվ 1/23 ընտրատեղամասում ընտրողների մեծ ակտիվություն սկսվեց: Նախ ոստիկանության աշխատակիցների թիվը գնալով ավելացավ այս ընտրատեղամասում, որոնց քիչ անց միացան նաեւ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները: «Ա1+»-ի հարցին, թե արդյոք միջադեպ է գրանցվել, նրանք բացասական պատասխան տվեցին' ասելով որ ամեն ինչ կարգին է, սակայն ընտրատեղամասում մեր գտնվելու ամբողջ ընթացքում նրանք հետեւում էին մեր նկարահանող խմբի աշխատանքներին: Քիչ անց ընտրատեղամաս սկսեցին գալ հարբած անձինք՝ ընտրելու։
Մինչ այդ, հանձնաժողովի անդամների եւ դիտորդների մի մասը տաքանում էին էլեկտրական տաքացուցիչի մոտ, իսկ նրանցից մեկն էլ, որը ներկայացավ որպես ԲՀԿ դիտորդ, տեսախցիկն էր ամրացնում անմիջապես քվեատուփի վերեւում.«Որ կրնակի լցոնում չլինի, կամ չանեն լցոնում, կամ կրկնակի խնդիր չառաջանար»։
Մանրամասները քիչ անց տեսանյութում.


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան