«Բանկային համակարգում էլ 5000 դրամանոցներ չեն մնացել»
Քաղաքական
ՀԱԿ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը ոչ մի տարբերություն չի տեսնում նախագահական, ԱԺ եւ Երեւանի ավագանու ընտրությունների միջեւ: Այս մասին գրում է Lragir.am–ը։
«Պարզվում է, որ իշխանությունը անսահման ցանկություն ունի վերարտադրվելու, ու ոչնչի առջեւ չի կանգնում: Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ այս իշխանությունը չի ընտրվել, եւ այս դեպքում պետք է ստեղծել քաղաքական ակտիվացում երկրում, որ անցկացվեն նոր ընտրություններ»,- ասաց Խաչատրյանը: Նա համոզված է, որ այն ձայները, որ հանրապետական կուսակցությանն են պատկանում, գնված են:
«Ասում են այնքան 5000 դրամ են բաժանել, որ նույնիսկ բանկային համակարգում էլ 5000 դրամանոցներ չեն մնացել»,- ասաց Խաչատրյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան