Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Մայիսի 6-ին մահացել է Վաղարշ Վաղարշյանը

Գիտություն և Մշակույթ

Հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյան (Վաղարշակ Բոգդանի Տեր-Պետրոսյան) ծնվել է 1894 փետրվար 2–ին (14) Շուշի քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի թեմական դպրոցում:

Արձակագիր Արազու խորհրդով իր Վաղարշակ անունը բարեհնչունության համար դարձրել է Վաղարշ, այս Վաղարշ-ից էլ նոր ազգանուն սարքել և ընդունել Վաղարշ Վաղարշյան գրական անունը:

1907-ին երկու դասընկերների հետ գնում է Թիֆլիս: Ապագա դերասանին չի հաջողվում Ներսիսյան դպրոց ընդունվել, և դա փոխարնվում է առևտրական ուսումնարանով:

Ամո-Խարազյանի խումբը 1912-ին ներկայացնում է պատանի թատերագրի հեղինակած առաջին՝ «Փող և տաղանդ» պիեսը: Հեղինակը դիտում է այդ ներկայացումը Հովհաննես Թումանյանի և դերասան Կ.Գալֆայանի հետ միևնույն օթյակում նստած: Նույն թվականին Մայսուրյանի, Միրաղյանի, Հասմիկի և այլոց հետ Վաղարշյանը հյուրախաղերի է մեկնում Գյանջա: Աննշան է լինում նրա մասնակցությունն այդ ներկայացումներին (ավելի շատ հուշարար էր Վաղարշյանը, քան դերասան):

1913-ին Հովհաննես Թումանյանի հիմնադրած Կովկասյան հայ գրողների ընկերության առընթեր ստեղծվում է սկսնակ գրողների ընկերություն, որի անդամն է դառնում Վաղարշյանը:

Ապագա դերասանի կենսափորձը հարստացնում են նրա կյանքի հաջորդ դրվագները՝ ուսուցչություն հեռավոր Արդանուշի շրջանի Տանձուտ գյուղում, որ դրանից մի տարի չանցած, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, թուրքական հարձակմանը ենթարկվեց, ապա նաև ծառայությունը Բաքվի նավթարդյունաբերողների խորհրդում: Սակայն նրա ծառայությունը Բաքվում երկար չի տևում:

Բաքվում կազմակերպված մի թատերախմբի հետ նա մեկնում է հյուրախաղերի Հյուսիսային Կովկաս՝ Ղզլար, Ղուբա, Մոզդոկ, ապա Կրասնոդար, Ռոստով, Արմավիր և այլուր: Շրջագայող այս և ուրիշ խմբերում Վաղարշյանն անում է դերասանական առաջին քայլերը՝ դրամաներ, մելոդրամաներ, կոմեդիաներ, վոդևիլներ, օպերետներ: Եթե սկզբում երիտասարդ դերասանը խաղում է համեմատաբար աննշան դերեր, ապա հաջորդ տարին նրան վիճակվում է հանդես գալ խոշոր դերերով՝ Սեյրան, Օթարյան, Կրեչինսկի, Ֆերդինանդ:

Վաղարշյանի գործունեության առաջին շրջանը (1914-1923թթ.) Հյուսիսային Կովկասում որոշիչ եղավ Վաղարշյանի նաև քաղաքացիական նկարագրի ձևավորման համար, որը և հետագայում պայմանավորեց նրա արվեստի ուղղությունն ու բովանդակությունը: Այդ տասնամյակում տեղի ունեցավ Հոկտեմբերյան Մեծ հեղափոխությունը, բռնկվեցին քաղաքացիական կռիվներ: Երիտասարդ դերասանը հեղափոխական ժողովրդի հետ էր:

1923-ից Վաղարշյանը հաստատվում է Երևանում, դառնում Առաջին պետական թատրոնի դերասան: Սկսվում է նրա գործունեության հասուն շրջանը՝ ամեն ինչով տարբերվող նախորդից: Ամենից առաջ՝ խաղացանկով:

Հյուսիսային Կովկասում առաջին դերասանի դիրքի և առաջնակարգ դերի սովոր Վաղարշյանը Առաջին պետական թատրոնում մերվում է ընդհանուր դերասաններին: Այստեղ անցկացրած առաջին տասնամյակը նրա համար դառնում է ստեղծագործական կատարելության հասնելու տասնամյակ: Ամենատարբեր բնույթի ու ծավալի չորս տասնյակից ավելի դերակատարությունները հղկում, փայլ են տալիս դերասանի տաղանդին, և նա դառնում է թատրոնի առաջին անուններից մեկը: 1941-1949-ին եղել է Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նրա կերտած լավագույն դերերից են Սուրենը` Շիրվանզադեի «Պատվի համար», Գագիկը` Դեմիրճյանի «Երկիր հայրենի», Ասլան-ամին` Վաղարշյանի «Օղակում», Խլեստակովը` Գոգոլի «Ռևիզոր» և այլն: Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Բ.Ռոմանշովի «Հրե կամուրջ», Տ.Հախումյանի «Թշնամին», Ա.Ֆադեևի «Ջարդը», Գորկու «Դոստիգան և ուրիշներ», «Վասա Ժելեզնովա» և այլ դրամաներ:

Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Բ.Ռոմանշովի «Հրե կամուրջ»-ը, Տիգրան Հախումյանի «Թշնամին» և Ալեքսանդր Ֆադեևի «Ջարդը» (1931-32), Մաքսիմ Գորկու «Դոստիգաև և ուրիշներ» (1934), «Վասա Ժելեզնովա» (1937) և այլ դրամաներ:

1944-ից դասախոսել է Երևանի թատերական ինստիտուտում: Նկարահանվել է նաև կինոյում:

Առաջին դրամաները գրել է 1918-1920-ին («Ղողանջ», «Սուլթան Աբդուլ Համիդ», «Գագիկ Երկրորդ»):

Մահացել է Մոսկվայում, - 1959, մայիսի 6- ին, աճյունը տեղափոխվել է Երևան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված