Լոպեսը հիանալի դարպասապահ է, սակայն Կասիլյասը... Ինյեստա
Սպորտ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան իր աջակցությունն է հայտնել «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասին և նշել, որ իրեն անհասկանալի է դարպասապահի նկատմամբ նման վերաբերմունքը:
«Կողքից դիտելով՝ կարող եմ ասել Կասիլյասի հետ կապված իրավիճակն անհասկանալի է: Բոլորը գիտեն, թե նա ինչ է նշանակում «Ռեալի» համար: Այո, յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարիերայում լինում են անկման և անհաջողության պահեր: Սակայն չեմ հասկանում՝ ինչով են պայմանավորված խոսակցություններն այն մասին, որ Լոպեսն ուժեղագույն դարպասապահն է: Նա հիանալի դարպասապահ է, սակայն Կասիլյասը...»,-Ինյեստայի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Մոուրինյուի հետ որոշակի խնդիրներ ունենալուց հետո Իսպանիայի հավաքականի դարպասապահը կորցրեց իր տեղը «Ռեալի» հիմնական կազմում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը