Ես ինձ չեմ զգում ինձ մի մարդ, ում ականջները քաշել է Վիլանովան. Պիկե
Սպորտ
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն մեկնաբանել է Տիտո Վիլանովայի՝ իրեն հասցեագրված խոսքերը. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ Պիկեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիայի» հետ պատասխան խաղից հետո հայտարարել է, որ ակումբի մարզչական շտաբը և ղեկավարությունը պետք է լավ մտածի և համապատասխան որոշում կայացնի հաջորդ մրցաշրջանի հետ կապված: Ֆուտբոլիստը հավելել էր, որ թիմում փոփոխություններ են անհրաժեշտ: Վիլանովային Պիկեի խոսքերն այնքան էլ դուր չէին եկել, և նա նշել էր, որ խոսելով փոփոխությունների մասին՝ Պիկեն հավանաբար նկատի է ունեցել իրեն:
«Կարծում եմ՝ խոսքերս ճիշտ չեն մեկնաբանվել: Ես նկատի ունեի այն, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է ձգտի կատարելագործել իր խաղը: Տիտոն արդեն իմ մարզիչը եղել է, երբ ես 15 տարեկան էի, և ես նրան շատ եմ սիրում: Ես ինձ չեմ զգում ինձ մի մարդ, ում ականջները քաշել են»,-հայտարարել է Պիկեն։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը