Երեկ տեղի ունեցածը ընտրություն չէր. Ստյոպա Սաֆարյան
Քաղաքական
Երեկ տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները, որին քաղաքական կուսակցություններից մասնակցում էին «Առաքելություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար, «Բարև, Երևան» դաշինքի թեկնածու Ստեփան Սաֆարյանը, մեկնաբանելով անցած ընտրությունների ընթացքը, տեղի ունեցածը ոչ թե ընտրություն համարեց, այլ հիմնականում անազնիվ եղանակով բերված քվեների ամփոփում, և բացատրեց՝ ինչու. «Այդ քվեն բերվել էր կեղծ գրանցումներով, այդ քվեն բերվել էր առք ու վաճառքով, այդ քվեն բերվել էր վարչական պարտադրանքով, այդ քվեն բերվել էր անվերահսկելի քվեարկությամբ: Հետևաբար, դա ընտրություն չէր: Ընտրությունն այն է, երբ ընտրողի կամքը բերվում է ազատ միջավայրում՝ առանց գայթակղությունների, առանց պարտադրանքների և առանց խոչընդոտների: Այս երեքը համատարած բացակայում էին, և այս առումով ընտրությունները չէին կարող լինել ազատ և արդար»:
Lurer.com-ի թղթակցի հարցին, թե որոնք է լինելու «Բարև Երևան» դաշինքի հետագա քայլերը, հնարավո՞ր է ՍԴ դիմեն, որպեսզի անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ինքը դեռևս չի կարող խոսել «Բարև Երևան»-ի անունից, քանի որ դաշինքի ներսում այսօր են ընտրությունների արդյունքների վերաբերյալ քննարկում կազմակերպելու և գնահատելու իրավիճակը, դրանից հետո որոշումը կկայացվի. «Այս պահի դրությամբ ձեր հարցի պատասխանը չունեմ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան