Աբրահամյանի և Սարգսյանի թոռներին 2 նշանակած ուսուցիչը դիմելու է Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն
Հասարակություն
Նարեկ Վարազդատյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասվում է.
«Հայտնում ենք Ձեզ այն մասին, որ սույն թվականի մայիսի 6-ին ժամը 14:00-ին Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի շախմատի նախկին ուսուցիչ Նարեկ Վարազդատյանը իրավական աջակցություն ստանալու և խախտված իրավունքները վերականգնելու համար դիմելու է Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն (ՇՊԱԿ): Հիշեցնենք, որ Նարեկ Վարազդատյանը աշխատանքից հեռացվել էր անհայտ պատճառներով»:
Հիշեցնենք, որ Նարեկ Վարազդատյանը Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնել էր, որ իրեն աշխատանքից հեռացրել էին, քանի որ նա Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի թոռնիկներին 2 էր նշանակել։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան