Մխիթարյանը շատ է կախված խաղընկերներից. Մորոզով
Սպորտ
Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Սերգեյ Մորոզովը, խոսելով «Իլինչևեցի» և «Շախտյորի» միջև հանդիպման մասին, անդրադարձել է նաև Մխիթարյանի խաղին:
«Խաղի մեջ չմտավ, քանի որ այդպես ցանկացավ Լուչեսկուն: Մխիթարյանի դաշտ մտնելու միակ նպատակը ռեկորդի սահմանումն էր: Սակայն խաղը ցույց տվեց, որ առանց լուրջ խաղընկերների՝ Ֆերնանդինյոյի, Սրնայի, Ադրիանոյի, ովքեր ճիշտ պահին կարող են լավ փոխանցում կատարել Հենրիկին, հայ ֆուտբոլիստի խաղը չի ստացվում: Նա շատ է կախված խաղընկերներից և միայնակ չի կարող հաղթել մրցակցի ամբողջ թիմին: Եթե վերոնշյալ ֆուտբոլիստներից որևէ մեկը լիներ խաղադաշտում, ապա Մխիթարյանի՝ ռեկորդ սահմանելու հնարավորությունը մեծ կլիներ: Ընդհանուր առմամբ՝ նրա ցուցանիշը ցածր էր նման ֆուտբոլիստի համար, այն էլ՝ նման կարգով, ավելի ցածր մրցակցի դեմ խաղում». Մորոզովի խոսքերը մեջբերում է terrikon-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը