Դանակահարություն Գյումրիում
Արտակարգ Պատահար
Մայիսի 5-ին՝ ժամը 18.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 58-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, հանրակացարանի բակում, վիճաբանության ժամանակ, ոմն Սիմոն և Անդո դանակով հարվածել են որդուն՝ 1991 թ. ծնված Մարտին Հ.-ին, որը աջ ազդրի հետին մակերեսի կտրած, արյունահոսող վերքով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Մարտին Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սիմոնի և Անդոյի անձերը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան