Քրիշտիանու Ռոնալդուին բերման են ենթարկել
Սպորտ
«Արքայական ակումբի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդում ձերբակալվել է ոստիկանին վիրավորելու համար:
Ինչպես տեղեկացնում է Cadena Cope-ն, ֆուտբոլիստը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և կանգ չի առել ճիշտ տեղում:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռոնալդուն մեքենայով տուն գնալիս է եղել: Օրինախախտ վարորդին կանգնեցրել է ոստիկանը: Սակայն ֆուտբոլիստն իր սխալը չի ընդունել և վիրավորել է ոստիկանին: Արդյունքում ֆուտբոլիստը զրկվել է վարորդական իրավունքից:
Մոտակա ժամանակներս «Արքայական ակումբի» ֆուտբոլիստը ստիպված կլինի ներկայանալ դատարան, որտեղ և կկայացվի վճիռը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը