Մի բան, որը գոյություն չունի
Քաղաքական
Երեկ՝ մայիսի 5-ին, կայացան Երևանի ավագանու ընտրությունները։ Ընտրությունների արդյունքների համաձայն Երևանի ավագանու կազմում ընդգրկված կլինեն պայքարի ելած 7 կուսակցություններից միայն երեքը՝ ՀՀԿ-ն (55.89%), ԲՀԿ-ն (23.07%) և «Բարև Երևան» դաշինքը (8.48%): ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և «Առաքելություն» կուսակցությունները չկարողացան հավաքել նվազագույն 6%-ի ձայները։
Ընտրությունների ընթացքը թերևս ոչնչով չէր տարբերվում նախորդ ընտրություններից՝ ահազանգեր ընտրակաշառքների, ընտրախախտումների և այլնի վերաբերյալ։ Արդյունքում «մշտապես հաղթանակ տանողը» նույնպես չփոխվեց։
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի համար ընտրությունների արդյունքները սպասելի էին և նորություն չէին։
Լուրեր.com-ի հետ զրույցում կուսակցության ղեկավարը նշեց, որ մեր ամբողջ քաղաքական դաշտը զբաղվում է մի բանով, որը գոյություն չունի։ «Հայաստանում ընտրություն գոյություն չունի։ Այդ ամեն ինչը իմիտացիա է։ Հայաստանում ոչ մի բան չավելացնող, ոչ մի բան չպակասեցնող հիմար գործընթացի մեջ ենք մտել»,-ասաց Արամ Կարապետյանը՝ հավելելով, որ Հայաստանում որևէ ձևով ընտրություն չի կայանում և չի էլ կայանա, մինչև չփոխվի իրավիճակը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան