Դասախոսությունները դպրոցներում շարունակվում են
ԱՐԽԻՎ
ՀՀ ԱԻ նախարարության «ՍՊԾ» գործակալության մասնագետները շարունակում են սեյսմիկ պաշտպանության թեմաներով դասախոսությունները հանրապետության դպրոցներում:
Օրերս ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալության մասնագետները դասախոսություն են կարդացել Երևանի թիվ 112 դպրոցում։
Դասախոսությանը ներկա են եղել դպրոցի 9-11-րդ դասարանների աշակերտները և ուսուցչական անձնակազմը՝ շուրջ 200 ունկնդիր:
Սեյսմիկ պաշտպանության խնդիրների վերաբերյալ դասախոսության ընթացքում թե ուսուցիչների, թե աշակերտների կողմից տրվեցին բազմաթիվ հարցեր՝ երկրաշարժի, ցունամիի, դրանց ծագման և բնույթի, սեյսմակայուն շինարարության և երկրաշարժից պաշտպանվելու միջոցների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)