Բաքվի շախմատային օլիմպիադային մասնակցելու առնչությամբ Հայաստանից մերժում չենք ստացել. ՖԻԴԵ-ի նախագահ
Սպորտ
ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի աշխատանքի արդյունքները ներկայացվել են Բաքվում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, որի ընթացքում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը նշել է, թե ինչու նիստին ներկա չի եղել կազմակերպության պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանը։
«Ժնևում մեկնարկել է կանանց Գրան Պրին, և նա այնտեղ վճռաբեկ կոմիտեի նախագահն է: Սակայն նա կժամանի Բաքու, քանի որ 2016-ի օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների խմբի անդամ է: Մինչ այսօր մենք Հայաստանի ֆեդերացիայից մերժում չենք ստացել Օլիմպիադային մասնակցելու վերաբերյալ: Ես հրավիրել եմ նրանց Բաքու և պատրաստ եմ դա անել սեփական միջոցներով, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես է այստեղ անցկացվում շախմատային օլիմպիադան: Չի բացառվում, որ մրցաշարից առաջ ձեր գործընկերներին հրավիրենք Ադրբեջան, որպեսզի դուք շփվեք միմյանց հետ: Շախմատը պետք է աշխարհը միավորի»,-Իլյումժինովի խոսքերը մեջբերում է azerisport-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը