Ռամզան Կադիրովի «հիմար սուտը»՝ Արցախյան պատերազմի մասին
Արցախ
Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը վստահություն է հայտնել, որ Ղարաբաղյան պատերազմում չեչենները վարձկանների կարգավիճակով ընդգրկված են եղել ռազմական գործողություններին մասնակից երկու կողմերի ուժերում էլ: Այդ մասին այսօր՝ մայիսի 5-ին, սեփական livejournal բլոգում գրել է հենց ինքը՝ Ռամզան Կադիրովը՝ պատասխանելով eMedia.am-ի թղթակցի հարցին:
Ընդգծենք, որ մայիսի 5-ը հատուկ Կադիրովի կողմից նշանակվել էր օր, որի ընթացքում Չեչնիայի Հանրապետության առաջնորդը պատրաստակամություն էր հայտնել պատասխանելու բլոգերների ու համացանցային ակտիվիստների բոլոր հարցերին: Պատասխանելով «Ըստ Ձեզ, ի՞նչ կարգավիճակում էին մասնակցում չեչեն վարձկանները Ղարաբաղյան պատերազմին՝ կռվելով ադրբեջանական կողմի կազմում» հարցին, Կադիրովը, ով նաև 90-ականների կեսերին ինքնահռչակ ու անջատողական Չեչնիայի Հանրապետության գլխավոր մուֆթիի՝ Ահմադ Կադիրովի որդին է ու մասնակցել է ռուս-չեչենական ռազմական գործողություններին անջատողականների կազմում, նշել է. «Վարձկանների կարգավիճակով՝ պատերազմող թե՛ մեկ, թե՛ մյուս կողմի կազմում»:
Նշենք, որ արդեն հայտնի ու անհերքելի փաստ է չեչեն վարձկանների մասնակցությունն ադրբեջանական բանակի կազմում մարտական գործողություններում ընդդեմ հայկական ուժերի, սակայն առ այսօր որևէ փաստ՝ ապացուցող, որ Հայաստանի կամավորական ջոկատների, դրանից հետո նաև բանակի կազմում մասնակցել են վարձկաններ, չկան:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան