Հանձնաժողովի նախագահը՝ ընտրողներին. «Հիմար, անասուն» (տեսանյութ)
Քաղաքական
Հանրապետականի օգտին քվեարկված քվեաթերթիկների մոտ կեսը 2 /08 տեղամասում երկծալ են։
Թիվ 9 /18 տեղամասում երկծալ քվեաթերթիկն, ընդհակառակը, ոչ մեկի օգտին չէր։ Հանձնաժողովի մաստակ ծամող նախագահին դա դուր չի գալիս եւ նա օգտագործում է փողոցային բառապաշար։
Ինչպես պարզվեց, ընտրողը ժպիտներ է նկարել քվեաթերթիկի վրա, դրանով անվավեր դարձնելով այն։ Սակայն հիշյալ ընտրողը միակը չէր, ով հանձնաժողովի նախագահ Արմենուհի Մանուկյանի այդ որակումներին արժանացավ.«Հիմար, անասուն, անվավեր, սաղիս ջնջել ա, անվավեր, անասուններին էդքան ասում ես, պտիչկեն սխալ ա»։
Տեղամասային հանձնաժողովի անդամների մի մասը հիացած է իր նախագահով։ Նա ծափահարությունների է արժանանում։ Այս մասին հայտնում է a1plus.am-ը:
Մնացածը՝ տեսանյութում.


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան