Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Բրա՛վո. Էկոնոմիկայի նախարարը սկսել է հետաքրքրվել «Սթար»-ով

Վերլուծական

«Սթար» սուպերմարկետների ցանցն արդեն տևական ժամանակ հոգեվարքի մեջ է: Ժամանակին Սամվել Ալեքսանյանին «ձեռնոց նետող» սուպերմարկետների այս ցանցն այդպես էլ ո՛չ միայն չկարողացավ մրցակից դառնալ «Երևան Սիթի»–ին կամ մյուս սուպերմարկետներին, այլև արդեն տևական ժամանակ ի վիճակի չէ գոնե մի 10 տոկոսով իր խանութները լցնել: Իհարկե, սա մասնավոր բիզնես է և քանի որ մասնավոր բիզնեսի եկամուտը հոսում է մասնավոր անձի՝ տվյալ դեպքում Աֆանդյան Գևորգ անունով անձնավորության գրպանը, հետևաբար հենց նա էլ առաջին հերթին պարտավոր էր կրել կատարվածի պատասխանատվությունը: Բայց մյուս կողմից սա նաև պետության ներսում գործող, հարկեր վճարող, աշխատատեղեր ապահովող հաստատություն է, որի սնանկությամբ, չգոյությամբ պետք է որ գոնե Էկոնոմիկայի նախարարությունն այդքան էլ շահագրգիռ չլիներ: Բայց, ինչպես լինում է նման դեպքերում, այս նախարարությունում կա՛մ ընդհանրապես չեն հետաքրքրվում նման հարցերով, կա՛մ, երբ բանը բանից անցնում է, սկսում են ընդամենը հեռվից հետևել, թե ինչպես է «պացիենտը» կնքում իր մահկանացուն, լավագույն դեպքում՝ վերջում կարող են ախտորոշել և հանրությանը տեղեկացնել, որ խնդիրը «վատ մենեջմենթի» մեջ էր:

«Սթարի» հետ կապված, սակայն, կարծես թե հրաշքներ են լինելու: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ մեր հարցին ի պատասխան՝ մտահոգված չե՞ն արդյոք՝ ի՞նչ է կատարվում այնտեղ, չե՞ն փորձել օգնել, պատասխանեց.

- Արդեն հանձնարարել եմ, որ մի հատ ուսումնասիրեն վիճակը ու հրավիրեն մեր մոտ՝ Էկոնոմիկայի նախարարություն:

- Իսկ կարո՞ղ է դա դիտավորյալ է արվում, որ հենց այդ ցանցն ի վերջո վաճառվի «Կարֆուր»–ին:

- Չէ, չէ, ըտենց բան չկա: Որովհետև «Կարֆուր»–ի հետ մենք աշխատում ենք, նորմալ, ինքը բնականոն գնում ա, երևի մինչև տարվա վերջ նորություններ կլինեն:

- Արշակունյացի վրա մի հիպերմարկետ է կառուցվում, դա հենց «Կարֆուր»–ի համար է՞:

- Այո՛, որպես տարբերակ՝ սենց ասեմ: Նայում են, նորմալ աշխատում են, կարծում եմ մինչև տարվա վերջ նորություններ կունենանք՝ դրական: Իսկ «Սթարին»-ը առանձին պատմություն ա: Դե, ինքը հիմնականում, ինչքանով ես տեղյակ եմ՝ էն ճգնաժամի ժամանակ շատ վարկեր վերցրեցին և էդ վարկերը մի քիչ ծանրացնում են՝ իրանց ֆինանսական հոսքերի հետ կապված:

- Բայց էդ Աֆանդյանները Հայաստանի հարուստ ընտանիքներից էին, էդպես ընկա՞ն:

- Դե, էն ժամանակ՝ կրիզիսի ժամանակ, մի քիչ ավելի շատ վարկեր վերցրեցին, որ մնային «նա պլավու», հիմա պրոբլեմի մեջ ընկան: Այսինքն զուտ բիզնեսի հետ կապված խնդիրներ են:

- Էլի սխալ մենեջմենթի՞…

- Դե, հա: Հետո քանի որ իրենք պարտքեր ունեն նաև մեր արտադրողներին՝ բավականին, դրա համար ես արդեն հանձնարարել եմ՝ տեղակալս ճշտում ա իրավիճակը, առաջիկայում երևի մի հատ հրավիրեմ, հասկանամ ինչն ա խնդիրը, փորձենք՝ ինչով որ կարանանք՝ օգնենք:

Կհասցնի՞ Էկոնոմիկայի նախարարությունն ինչ-որ բանով օգնել գոնե այս տնտեսվարողին, դեռ կտեսնենք: Իսկ որ «Սթարի»՝ վատ վիճակում գտնվելու ախտանշաններն ավելի քան ակնառու էին, և կարելի էր ավելի շուտ արձագանքել և փորձել հասկանալ, թե ինչն ինչոց է, միանշանակ է:

Երբ ամիսներ առաջ «X գրուպի» աշխատողներն ահազանգեցին, թե իրենց աշխատավարձի փոխարեն «Սթար»-ի 5000 դրամանոց վաուչերներ են ստանում, սկզբում դա մեկնաբանեցինք «X գրուպի» պրոբլեմների լույսի ներքո, իսկ հետո արդեն հասկացվեց, որ խնդիրն ավելի շուտ «Սթարի»՝ վերցրած ապրանքի դիմաց կանխիկ փող վճարելու անկարողության մեջ է: Հետո արդեն «Սթարի» վաճառասեղաններից անհետացան «Դերժավա» ընկերության կողմից ներկրվող «Սնիկերս», «Մարս» … շոկոլադե սալիկները: Սա ևս, սկզբում թվաց՝ խնդիր է, որ կարող է պայմանավորված լինել Արկադի Համբարձումյան-Գևորգ Աֆանդյան հարաբերություններով. գործարարներն իրար չեն հասկացել, Համբարձումյանն էլ որոշել է «Սթար»-ին զրկել իր արտադրանքից: Սակայն դեռ երկու ամիս առաջ մեզ հետ զրույցում պատգամավոր Համբարձումյանը հերքեց այս վարկածը՝ «Գևորգի հետ ընկերներ ենք, մեր մեջ խնդիր չկա, հնարավոր է՝ չեն վճարել, դրա համար էլ ապրանք չեն տվել»: «Դերժավայի» ապրանքատեսակների անհետացումը «ձնծաղիկներն» էին, կարճ ժամանակ անց մեկը մյուսի հետևից նույն կարգավիճակում հայտնվեցին շատ ու շատ այլ ընկերությունների ապրանքատեսակներ:

Սրանք ավելի քան հստակ ախտանշաններ էին, որ ընկերությունը խնդիրներ ունի: Եվ բնական էր, որ եթե շարքային քաղաքացիներն էին կարողանում ֆիքսել նման խնդիրները, պրոֆեսիոնալները՝ պետության էկոնոմիկայի պատասխանատուները, պրոֆեսիոնալիզմի դիրքերից ավելի օպերատիվ և ճշգրիտ գնահատական կարող էին տալ ստեղծված իրավիճակին: Մեզ մոտ սակայն, ինչպես տեսնում ենք, ամեն ինչ մի փոքր այլ է…

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված