Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնել Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանը Ավինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանում ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում Հոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ուշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի «Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան Գեղամյան Քննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները Նեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ» Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել Անդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆ 

«Ազգ». Միայնակ կառավարելու վտանգները

Հայկական Մամուլ

Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե կիրակի օրը տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններին ինչ-որ անսպասելի կամ անկանխատեսելի բան է տեղի ունեցել: Երբ նույն տարվա մեջ տեղի են ունենում խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, որոնցում արձանագրվում են կանխատեսելի արդյունքներ, սթափ տրամաբանությունը հուշում է, որ միեւնույն բանը պետք է կատարվի նաեւ երրորդ ընտրությանը' մեկ-երկու նոր նրբերանգները չհաշված: Է, ուրեմն ի՞նչի էր սպասւմ մեր ընդդիմությունը, ի՞նչ հրաշքի:

Բայց նախ չի խանգարի «Ազգի» ընթերցողին հիշեցնել Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ նախնական արդյունքները. 464 տեղամասերի հաշվարկների արդյունքում ավագանի են անցնում ընդամենը ՀՀԿ-ն (55,89 տոկոս կամ 235512 քվե), ԲՀԿ-ն (23,07 տոկոս կամ 97 189 քվե) եւ «Բարեւ, Երեւանը» (8,48 տոկոս կամ 35732 քվե): Ընտրապայքարին մասնակցած ՀԱԿ-ը (4,39 տոկոս), ՀՅԴ-ն (3,8 տոկոս), ՕԵԿ-ը (3,73 տոկոս), «Առաքելությունը» (0,64 տոկոս) 6 տոկոս անցումային շեմը չեն հաղթահարել: Նրանց հավաքած ընդհանուր հաշվով 12,56 տոկոս քվեները նույնպես բաշխվելու են ավագանի անցած քաղաքական ուժերի միջեւ, ասել է թե' նրանք ջանում էին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Բարեւ, Երեւանի» համար: Այդպիսով ՀՀԿ-ի տոկոսները կբարձրանան ու կհասնեն 62,91-ի (41 անդամի), ԲՀԿ-ինը' 25, 97-ի (17 անդամի), «Բարեւ, Երեւանինը» 11, 12-ի (7 անդամ):

Այս թվերով, որոնք 7 օր հետո վերջնական արդյունքներով հազիվ թե մեծ փոփոխություններ կրեն, ՀՀԿ-ն ոչ մի պատճառ չունի կոալիցիա կազմելու, քանի որ հանգիստ կարող է քաքապետ առաջադրել առանց ավագանի անցած մյուս ուժերի օգնության:

Երեւի շատերը նկատեցին, որ խորհրդարանական ընտրություններին աշխատեցված ողջ ընտրամեխանիզմը կիրառվեց նաեւ այս ընտրություններին, եւ բնորոշումների առումով ամենից ճիշտը գուցե «ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանն էր' «կանխավ պարտված ընտրություններ» հետընտրական պայծառացումով: Ու, իսկապես, այս ընտրություններն ավարտվել էին արդեն խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամանակ, հատկապես վերջին դեպքում, երբ թվով երկրորդ քաղաքական ուժը որոշեց չխանգարել ՀՀԿ թեկնածուի ընտրությանը: Այդ դեպքում անհասկանալի է մնում մեկական հարց' ուղղված ընդդիմությանն ու իշխանությանը: Ինչո՞ւ մասնակցել այդ կանխատեսելի ընտրություններին եւ պարտվել' ընդդիմության մասով, եւ ՀՀԿ-ի մասով' ընդդիմադիր ընտրազանգվածին անտարբերությունից հանող դեմքերի բացակայության եւ առկա ընդդիմությունից հիասթափվածության պայմաններում:

Ինչո՞ւ գործադրել ահռելի ֆինանսական ու վարչական ռեսուրսը, եւ որ ավելի կարեւոր է' ինչո՞ւ նորից թաղի խաժամուժը լցնել ընտրատեղամասեր եւ զորաշարժել (նրանց ներկայությամբ վիրավորելով նորմալ ընտրողին), քանի որ ՀՀԿ-ն ու նրա թեկնածուն վարչական ռեսուրսի առկայությամբ ու լուրջ մրցակցի բացակայությամբ ոչ մի շանս չունեին... պարտվելու: Հավանաբար ՀՀԿ-ին, այնուամենայնիվ անհանգստացրել է ԲՀԿ-ն, եւ նա իրեն ապահովագրել է պարզապես ավանդական մեթոդներից եւս չխորշելով:

Այսպիսով' ավարտվեց քաղաքական դաշտի վերջնական մենաշնորհացման գործընթացը, ինչը ՀՀԿ-ին թույլ կտա ընդհանրապես իրենով անել ամեն ինչ եւ ամեն բան ողջ Հայաստանով եւ Երեւանով: Առաջին հայացքից դա կարող է ՀՀԿ-ի ներսում լավ գնահատականի արժանանալ, քանի որ ՀՀԿ-ն բոլոր հնարավորություններն ունի իր կուսակիցներով միայնակ կառավարելը շարունակելու, իրեն ցանկալի օրենքներն ընդունելու կամ խաղի կանոններ սահմանելու: Հեշտ որոշումներ, առանց լուրջ դիմադրության աշխատաոճ, սա է ենթադրելին: Սակայն, մյուս կողմից, միայնակ կառավարելը նաեւ շատ մեծ վտանգներ ունի իր մեջ: Միայնակ պատասխանատվություն ստանձնել ամեն ինչի համար' ե՛ւ լավի, ե՛ւ վատի, արտագաղթի, սոցիալական վատ վիճակի, անարդարության մեծ դոզայի առկայության, մի խոսքով' դժգոհության եւ ատելության միայնակ հասցեատեր դառնալու վտանգն առկա է: Այս իմաստով թերեւս ՀՀԿ-ն գուցե խնդիր ունենա, այո, կոալիցիա կազմելու:

ԲՀԿ-ն, որ նախապես ակնկալում էր մոտ 30 տոկոս քվե, գումարած ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի տոկոսները' եթե նրանք անցնեին, ու այդպիսի դեպքում քաղաքային ավագանիում ահագին գլխացավանք կարող էր ստեղծել ՀՀԿ-ի համար, այժմ զրկվեց հնարավոր դաշնակիցներից ու ՀՀԿ-ին հակակշիռ դառնալու հնարավորությունից (եթե, իհարկե, նա այդպիսի խնդիր իրականում դրել էր իր առաջ): Եթե ԲՀԿ-ն դասական քաղաքական ուժ լիներ, մենք հանգիստ կարող էինք կանխատեսել, որ մոտակա տարիներին ԲՀԿ-ն պետք է դառնա ընդդիմություն, այնուհետեւ նորանա ու նոր ձեւավորվող ընդդիմադիր հոսանքերով հարստանալով' հաջորդ խորհրդարանական ընտրություններին վերջապես ՀՀԿ-ին փոխարինի: Սակայն ամբողջ բանն այն է, որ ԲՀԿ-ն դասական քաղաքական ուժ չէ, այնտեղ քիչ են քաղաքական գործիչները, շատ' գործարարներն իրենց շահերով: Այդ իսկ պատճառով, եթե ՀՀԿ-ն առաջարկի' ԲՀԿ-ն կարող է եւ կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, եւ ինչպես ԶԼՄ-ներն էին գրում, եւ ավագանիում, եւ խորհրդարանում ու նախարարական պորտֆելներ վերցնելով կրկին կդառնա կառավարող ուժ: Իսկ ՀՀԿ-ին դա պետք կլինի ավելի լոյալ ու հանդուրժողական երեւալու, ավելի ոչ կոնֆլիկտային միջավայր ձեւավորելու համար: Իսկ թե ո՞ր ճանապարհը կընտրվի' պարզ կլինի ընդամենն այսօր, վաղը, երբ Սերժ Սարգսյանը կառավարություն կձեւավորի, ինչպես Հովիկ Աբրահամյանն է ասում, մեկ-երկու օր համբերենք: Եթե ԲՀԿ-ին նախարարական պորտֆելներ չտրվեն, ուրեմն առավել հեռահար գործընթացներ են սկսվելու:

Իսկ ընդհանուր առմամբ' այս ընտրությունները վերջնականապես զուլալեցին ջրերը: Նախ' ընտրողը վերջնականապես անկյուն քշեց օրվա ընդդիմությանը: Դժգոհեն, թե չդժգոհեն ընտրողից, նրան կաշառված անվանեն-չանվանեն' պարզ դարձավ, որ նա հույս չի կապում ընդդիմադիր միավորների հետ. եթե ընտրողն այլընտրանք տեսներ, անպայման կընտրեր նրան, անկախ նրանիցՙ իրեն 10 թե 15 հազար դրամ կառաջարկեին, որքան էլ նրան կանաչ գրչով քվեարկել պարտադրեին, կամ մեքենայով ընտրության բերեին, կամ շենքի պատասխանատուն ակնդետ հետեւեր, թե «իր» մարդկանցից ով եկավ ընտրության, ով' ոչ: Հստակ այլընտրանք չի տեսել ընտրողը, ընդդիմության բոլոր միավորները սպառել են իրենց ռեսուրսները (անգամ 8 տոկոս հավաքած «Բարեւ, Երեւանը»), եւ ընտրողին զանազան պիտակներ կպցնելն այստեղ ոչինչ չի կարող փոխել:

Հիմա ընդդիմադիր դաշտը մնաց ձեռնունայն, եւ ընդհանրապես' ավագանու ընտրությունները դարձան վերջին շտրիխը քաղաքական դաշտում անխուսափելի մեծ փոփոխություններից առաջ: Հավանաբար այս տեսքով, այս ղեկավարներով ընդդիմությունն այլեւս ամուլ է, եւ ընդդիմադիր միավորները կկարողանան շարունակել ինչ-որ դերակատարություն ունենալ, եթե բովանդակային, եւ ինչու չէ, ատրիբուտային փոփոխությունների կենթարկվեն: Սակայն հասարակությունն արդեն ինքն առաջ կնայի' իր միջից նոր ընդդիմադիր միավորներ առաջ մղելով եւ ըստ էության փոփոխությունների ենթարկելով երկրի ընդդիմադիր դիմագիծը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերելԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին
Ամենադիտված