«Ազգ». Շառլ Ազնավուրը՝ Ֆրանսուա Օլանդի քաղաքականության մասին
Հայկական Մամուլ
Լոս Անջելեսի ՌԱԿ «Նոր օր» շաբաթաթերթի տեղեկությամբ՝ Շառլ Ազնավուրը RTL հեռուստատեսության միջոցով անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությանը՝ խնդրելով նրան «փոխել քաղաքականության ուղղությունը եւ դա անել հնարավորինս արագ»:
Անդրադառնալով Սոցիալիստական կուսակցության քաղաքականությանը՝ աշխարհահռչակ երգիչն ասել է. «Սոցիալիստական կուսակցությունը ըմբոստության է ինձ դրդում, որովհետեւ ամեն անգամ, երբ հայերի համար ինչ-որ բան է լինում, նրանք քվեարկում են մեր դեմ»: Ազնավուրը նկատի է ունեցել Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքը, որի ընդունմանը կողմ էր Նիկոլա Սարկոզին, որին, սակայն, ձախերը մեղադրում էինՙ դիտելով դա բացառապես նախընտրական քարոզչություն: Այդուհանդերձ, հենց իրենք քվեարկեցին օրենքի օգտին, որի առաջին նախաձեռնողներն իրենք էին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը