Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Ներգաղթելու դեպքում նա կդառնա՞ր աշխարհահռչակ երգիչ. մի անհայտ էջ Շառլ Ազնավուրի և նրա ընտանիքի կյանքից

Գիտություն և Մշակույթ

1946-ին նրանք ցանկանում էին ներգաղթել Հայաստան։

Թվում էր` ամեն ինչ գիտենք աշխարհահռչակ երգչի կյանքի մասին: Մինչդեռ Հայաստանի ազգային արխիվում պահպանվող համապատասխան փաստաթղթերը նոր լույս են սփռում Ազնավուրների ընտանիքում 1946 թ. տեղի ունեցած մի կարեւոր իրադարձության մասին, որի վերաբերյալ ոչ մի ակնարկ անգամ չկա Շառլի կենսագիրների մոտ: Գուցե աշխարհահռչակ երգիչն ու նրա քույր Աիդան չեն ուզեցել բացել այդ «գաղտնիքը»` անհարկի շահարկումներից զերծ մնալու մտահոգությամբ: Ով գիտե: Այսուհանդերձ, շնորհիվ երիտասարդ արխիվագետ Արմեն Բադալյանի պրպտումների, «Ազգ»-ը վերջինիս տրամադրած փաստաթղթերի հիման վրա բացահայտում է այդ «գաղտնիքը», քանզի կարծում ենք, որ յուրաքանչյուր մեծ արվեստագետի կյանքի ու կենսագրության մանրամասները կարեւոր եւ արժանի են ուսումնասիրության: Մանավանդ այս պարագայում, երբ խոսքը վերաբերում է համաշխարհային տարողությամբ մի երգչի ու նրա ընտանիքի պատմությանը, դեպի մայր հայրենիք, դեպի Հայաստան նրա կողմնորոշմանը, որն արդյունք է ընտանեկան մթնոլորտի, որտեղ հասակ է առել մեծ արվեստագետը: Դրանով է պայմանավորված նաեւ, ինչպես փաստերն են ցույց տալիս, նրա խորազգաց հայրենասիրությունը, խորարմատ ազգասիրությունը, որի առավել ցայտուն դրսեւորումները երեւացին հատկապես աղետալի երկրաշարժից հետո եւ մինչեւ այսօր:

Այո, 1946 թ.-ին Շառլ Ազնավուրն ու իր ընտանիքը՝ հայրը, մայրը եւ քույրը ցանկանում էին հայրենադարձվել Խորհրդային Հայաստան: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1945թ. նոյեմբերի 21-ին, երբ ԽՍՀՄ ժողկոմխորհը որոշում ընդունեց «Արտասահմանյան հայերի Խորհրդային Հայաստան վերադառնալու կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին», աշխարհասփյուռ հայությունը, բացի ՀՅԴաշնակցության արմատական անդամներից, ուզեց բռնել տունդարձի ճանապարհը, դրանց թվում՝ շատ-շատերը ֆրանսահայ համայնքից, որոնց թվում՝ Շառլի ընտանիքը: 1946թ. մայիսի 30-ին նա եւ ընտանիքի մյուս անդամները դիմել են Փարիզում գտնվող Ներգաղթ կոմիտե եւ շուրջ մեկ շաբաթ հետո, հունիսի 5-ին, ինչպես երեւում է փաստաթղթերից, պաշտոնապես դիմում ներկայացրել որպես «ԽՍՀՄ քաղաքացի» Խորհրդային Հայաստան մեկնելու թույլտվության համար:

Թե ինչու չի իրականացել Ազնավուրյան ընտանիքի հայրենադարձությունը, առայժմ մենք որեւէ բացատրություն չունենք: Սակայն պետք չէ մոռանալ, որ հայրենադարձվել ցանկացողների եւ դիմորդների թիվը եղել է քառապատիկ ավելի, քան հայրենադարձվածներինը, որոնց թիվը շուրջ 90 հազար է: Գուցե Ազնավուրների ընտանիքին էլ, ինչպես տասնյակ հազարավորներին, հերթը չի հասել՝ 1948-ին ներգաղթն ընդհատվեց անակնկալորեն, երբ շատերն էին արդեն տուն-տեղ վաճառել: Ստալինին այլեւս պետք չէին ներգաղթող հայեր…

Համենայն դեպս, Շառլի պարագայում ազատ ենք ենթադրություններ անել՝ ներգաղթելու դեպքում նա կդառնա՞ր աշխարհահռչակ երգիչ: Հազիվ թե: Նրա տաղանդն անշուշտ ինչ-որ տեղ դրսեւորվելու ելք չէ՞ր գտնի: Հավանաբար: Բայց որտեղ՝ դժվար է ասել: Մեծ շանսոնիեն եւ ընտանիքը չէի՞ն հայտնվի Ալթայի երկրամասում կամ Սիբիրի սառնաշունչ տափաստաններում, ինչպես հազարավոր ուրիշ հայրենադարձներ: Շատ հավանական է: Նրանք չէի՞ն համալրի խորհրդային երկրից, ազատությունների կորստից դժգոհների շարքերը: Անկասկած:

Բոլոր դեպքերում փաստը մնում է՝ Ազնավուրները ցանկանում էին գալ Հայաստան, ծառայել հայոց թատրոնին, երգարվեստին: Եվ սա եւս ապացույց-վկայություն է այս ընտանիքի հայրենանվիրվածության մասին:

Կից սյունակներում ներկայացնում ենք ընտանիքի 4 անդամների՝ հոր, մոր, դստեր եւ որդու ռուսերեն լեզվով լրացված փաստաթղթերի լուսապատճենները, առավել՝ Քնար եւ Աիդա Ազնավուրյանների հայերեն ձեռագիր դիմումները Ներգաղթ կոմիտեին՝ վերծանված մեր կողմից: Դժբախտաբար Մամիկոնի եւ Շառլի ձեռագիր դիմումները, եթե կան այդպիսիք, արխիվագետ Ա. Բադալյանին չի հաջողվել հայտնաբերել պետարխիվում:
————————————————————————————————————————–
Աիտա Ազնաւուրեան, (Փարիզում ճանչցուած Aida Aznavour անունով: Ծնուել եմ 1923 Յունուար 19-ին Սալօնիկ եւ բերուել Փարիզ 1923 Հոկտեմբեր 10ին: Դուստրն եմ դերասան եւ դերասանուհի տէր եւ տիկին Մամիկոն Ազնաւուրեանի: Ինչպէս շառավիղը իմ ընտանիքին,եղած եմ երգչուհի դերասանուհի: Տասը տարեկանիս արդէն նետուած ըլլալով դերասանական ասպարէզը, կրթութիւնս առած եմ գեղարուեստական վարժարանում: Հետեւած եմ դաշնակի (7 տարեկանիս), հետեւած նաեւ տիկսիօնի [1]: 13 տարի շարունակ խաղացած եմ ֆրանսական թատրոններում: Մանուկների թատրոնից մինչեւ չափահասները եւ երգած Փարիզի միւզիքոլներում, ռատիօներում եւ տիսքերում [2]: Վերջին ժամանակներումն ալ մասնակցել եմ մի շարք հայկական տրամաթիկ թատերախաղերում: Եղել եմ Ֆրանսայի ամենամեծ նահանգներում մասնակի հրաւէրներով, նաեւ օտար երկրների մայրաքաղաքներում: Ներկայումս էլ ամենամեծ փափաքս է գնալ հայրենիքում եւ ծառայել իմ ժողովրդին տեղւոյն վրայ կատարելագործուելով:

Դերասանուհի ԱԻՏԱ ԱԶԱՆԱՒՈՒՐ

1. Խոսքի վարպետություն, ֆր.
2. Ընդգծումները իրն են:
——————————————————————————————————————————
Քնար Ազնաւուրեան. Ծնած եմ 1902 նոյեմբեր 16-ին Իզմիթ քաղաքը (Փոքր Ասիա): Զավակն եմ Կարապետ եւ Զարուհի Պաղտասարեանների((նահատակուած 1915-ին աքսորում): Տեղահանութենէն մի ամիս առաջ գնացել եմ Կ. Պօլիս. միջնակարգ կրթութիւն ստացել եմ Բերայի Էսայեան վարժարանում: 1922 Յունուար 22-ին ամուսնանալով դերասան Մամիկոն Ազնաւուրեանի հետ, նոյն տարւայ յունիս ամսին դերասանական խմբի հետ անցել եմ Իզմիր, որտեղից քեմալական կռիւների ժամանակ անցել ենք Սալօնիկ, այնտեղից էլ 1923-ի վերջերը Փարիզ: Սոյն վերոյիշեալ թուականէն մինչեւ օրս ծառայել եմ հայ բեմին ինչպէս տրամաթիք դերասանուհի, զբաղուել եմ միաժամանակ կարուձեւով (ձեռագործ եւ կանացի հագուստներ): Ամբողջ օքիւբասիօնի [1] շրջանին աշխատել եմ ռէզիստանսում [2]: Մեզ մօտ պահել ենք ընկ. Մելինէ Մանուշեան [3], ընկ Տիրան Ոսկերիչեան [4] եւ շատ ուրիշներ, ինչպէս նաեւ կարմիր բանակայիններ: Մեծ կապ եմ հաստատել գերի ընկած կարմիր բանակայինների հետ, որոնցմէ շատերին գերմանական հագուստից մերկացնելու, ինքնութեան թուղթեր ճարելու կամ Մաքի ուղարկելու պարտականութիւնը ինձ էր յանձնուեր:

Ամուսինս մատնուելէն յետոյ (1944 յունիս 20էն սկսեալ) հակառակ կեսթափոյի կրկնակի այցելութիւններուն, ունեցած գաղտնի կապս Մելինէ Մանուշեանի եւ ուրիշների հետ միշտ պահել եմ, եւ գնացել նրանց կողմից տրուած ժամադրութիւններին հրահանգներ ստանալու եւ կարեւոր լուրեր տալու համար եւ սա տեւել է մինչեւ ազատագրում:

Նշանադրուել եմ [5] ֆրանսական կառավարութեան եւ վկայուել F.T.R-ի կողմից:

1. Ֆր. գրավում, խոսքը վերաբերում է Ֆրանսիայի գրավմանը գերմանացիների կողմից:

2.Դիմադրություն, գերմանական զավթիչների դեմ ֆրանսիական դիմադրական շարժում:

3. Բանաստեղծ, դիմադրական շարժման Փարիզի շրջանի գլխավոր կազմակերպիչներից Միսաք Մանուշյանի (նահատակվել է 1943 թ.) այրին եւ զինակիցը:

4. Հայտնի կոմունիստ, դիմադրական շարժման ղեկավարներից:

5. Ուզում է ասել՝ մեդալ է ստացել ֆրանսիական կառավարությունից:

ՔՆԱՐ ԱԶՆԱՒՈՒՐԵԱՆ

Նկար 1. Ազնավուրյան Շառլ Մամիկոնի: Ծնված 22 մարտի 1924 թ. Փարիզում: Ամուսնացած: Ներկայիս քաղաքացիությունը՝ սովետական, անձնագրի համարը՝ 06980/06989: Կրթությունը՝ միջնակարգ: Ազգությամբ՝ հայ: Աշխատում է թատրոնում, երաժշտության ուսուցիչ, բանաստեղծությունների հեղինակ: ԽՍՀՄ-ում կեցության ժամկետը՝ մշտական: Ուղեւորության նպատակը՝ Սովետական Հայաստանում մշտական բնակության: Հասցեն՝ Փարիզ 9-րդ շրջան, Նավարեն փողոց 22:

Նկար 2. Ազնավուրյան Մամիկոն Միսաքի: Ծնված 26 մայիսի 1897 թ., Ախալցխայում: Ամուսնացած: Ներկայիս քաղաքացիությունը՝ սովետական, անձնագրի համարը՝ 06973/069840: Ազգությունը` հայ: Կրթությունը՝ միջնակարգ: Մասնագիտությունը եւ զբաղմունքը՝ արտիստ եւ ռեստորանատեր, իր մասնագիտությամբ չի աշխատում: Անձնագիր չունի: Մեկնում է ընդմիշտ, Խորհրդային Հայաստանում մշտապես ապրելու: Նախապես եղել է Բաքվում եւ Թիֆլիսում, աշխատել է որպես պատվիրատու (անընթեռնելի է): ԽՍՀՄ-ը թողել է 1920 թ.-ին, մենշեւիկների կառավարության օրոք, Բաթումիից: 1932 թ.-ից անդամ է ֆրանսիական կոմկուսի: ԽՍՀՄ-ում ունի քույրեր՝ Երամյան Աստղիկ եւ Ազնավուրյան Արուսյակ, ապրում են Բաքվում եւ Լենինականում, պետական թատրոնների արտիստներ են: Հասցեն՝ Փարիզ 9-րդ շրջան, Նավարեն փողոց, 22:

Նկար 3. Ազնավուրյան (Բաղդասարյան) Քնար Կարապետի: Ծնված 10 նոյեմբերի 1902 թ.-ին Իզմիթում (Թուրքիա): Ամուսնացած: Ներկայիս քաղաքացիությունը՝ սովետական, անձնագրի համարը՝ 06987/06986: Ազգությունը՝ հայ, կրթությունը՝ միջնակարգ: Մասնագիտությունը եւ զբաղմունքը՝ թատրոնի դերասանուհի եւ դերձակուհի: Խ. Միության այցի եւ այնտեղ մնալու ժամկետը՝ իշխանությունների հայեցողությամբ: Ուղեւորության նպատակը՝ Հայկական ԽՍՀ-ում մշտական բնակության: Ֆրանսիական կոմկուսի անդամ 1936 թ.-ից: ԽՍՀՄ-ում ունի զարմուհի՝ Երեւանում: Թույլատրություն ունի Հայկական ԽՍՀ մեկնելու: Հասցե՝ Փարիզ 9-րդ շրջան, Նավարեն փողոց, 22:

Նկար 4. Ազնավուրյան Աիդա Մամիկոնի: Ծնված 13 հունվարի 1923 թ.-ին, Սալոնիկ, Հունաստան: ԽՍՀՄ քաղաքացի, սովետական անձնագրի համարը՝ 06979/06988: Ազգությունը՝ հայ: Կրթությունը՝ միջնակարգ: Զբաղմունքը՝ թատրոնի դերասանուհի: Ուղեւորության թվականը եւ ԽՍՀՄ-ում կեցության ժամկետը՝ իշխանությունների հայեցողությամբ: Ուղեւորության նպատակը եւ ԽՍՀՄ-ում բնակության վայրը՝ մշտական բնակության, Հայկական ԽՍՀ-ում: Հասցեն՝ Փարիզ, 9-րդ շրջան, Նավարեն 22:

Աղբյուրը` «ԱԶԳ» օրաթերթ

Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված