«168 ժամ». Կառավարությունը գրեթե չի փոխվի
Հայկական Մամուլ
Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կներկայացնի իր ձևավորած կառավարության նոր կազմը: Նոր կառավարությունը կլինի հնի կրկնությունը՝ մի քանի փոքր և խիստ կոսմետիկ Փոփոխություններով: Թերթի տեղեկություններով, փոխվելու են ընդամենը երեք նախարարներ.
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին կփոխարինի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, իր պաշտոնին հրաժեշտ կտա Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: ՊԵԿ-ը կբաժանվի Հարկային տեսչությունը կմիանա Ֆինանսների նախարարությանը, իսկ Մաքսային ծառայությունը կղեկավարի ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը:
Փոխվարչապետի պաշտոնը Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանից կփոխանցվի Ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին, իսկ Գևորգյանը կշարունակի պաշտոնավարել որպես ուղղակի տարածքային կառավարման նախարար:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը