«Հրապարակ». Բավարար ձայներ չստացած կուսակցությունների թիմերում սկսվել է հետընտրական «ռազբորկաների» շրջանը
Հայկական Մամուլ
Բավարար ձայներ չստացած կուսակցությունների թիմերում սկսվել է հետընտրական «ռազբորկաների» շրջանը՝ ամեն մեկը փորձում է պարզել, թե ում մեղքով չանցավ կամ քիչ ձայներ հավաքեց իր թիմը: ԲՀԿ-ն կրկին հայտնվել է երկակի վիճակում՝ այնպես, ինչպես Աժ 2012-ի ընտրություններից հետո, երբ չգիտեին՝ բողոքեի՞ն, թե՞ հաշտվեին ստացած քվեների քանակի հետ: Անտրամադիր են հատկապես ՕԵԿ-ում, որտեղ կարծում էին, թե այն խորամանկությունը, որ դրսևորել էին Արմեն Երիցյանին առաջ մղելով և ամբողջ քարոզչությունը նրա վրա կառուցելով, արդյունավետ կլինի:
Այստեղ հասկանում են, որ ՕԵԿ-ի ստացած ձայները բացառապես ԱԻ նախարարինն են, քանի որ անգամ նախընտրական հանդիպումների ժամանակ, որոնց ընթացքում երբևէ ոչ Արթուր Բաղդասարյանը, ոչ նրա աջ ձեռք Հեղինե Բիշարյանը չերևացին, ընտրողները հասկացրել են, որ հույս չունենան, թե ՕԵԿ-ին ձայն կտան, և որակումներ «չեն խնայել» նրանց հասցեին:
Այսինքն՝ 2017-ի ընտրություններին ՕԵԿ-ի հանդես գալը քիչ հավանական է:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը